- Շաբա՛շ, շաբաշ[1], գոռում եյին յերաժիշտները, ավելի թունդ կերպով ածելով։
Յեվ եֆենդին գնում եր մի֊մի արծաթի դրամ պարողների
ափի մեջ, նրանք տալիս եյին յերաժիշտներին։
Պարը, վորպես սովորաբար լինում ե, սկսվեցավ փոքրիկ աղջիկներից
և հետզհետե հանդիսացան ավելի հասակավորները։ Առաջին զույգը
հոգնելուց հետո իրանց ձեռքի թաշկինակները ձգեցին ուրիշ յերկու աղջկա վրա. այդ նշան եր, վոր այժմ նրանք պետք ե պարեյին։ Այսպես հերթը հետզհետե փոխվում եր, և ամեն անգամ մեջ եյին մտնում մի զույգ պարողներ։ Եֆենդին առատությամբ լցնում եր նրանց բուռը արծաթի «շաբաթներով», և յերաժիշտները յեռանդով ածում եյին։
Հերթը հասավ Վառվառեյին։ Գեղեցիկ աղջիկը գերազանցեց
բոլորից իր շնորհալի պարով. նրա ամեն մեկ շարժումների մեջ
նշմարվում եր գրացիա և կախարդիչ հրապուրանք։
— Մեր յերկրում, խոսեց եֆենդին, հայերի մեջ մի լավ սովորություն կա,
յերբ աղջիկը իր պարը վերջացնում ե, մոտենում
ե տան պատվավոր հյուրին, չոքում ե նրա առջև, գլուխը դնում ե
նրա ծնկի վրա, և այնքան ժամանակ չե բարձրացնում, մինչև նրանից
մի լավ ընծա չե ստանում[2]։
—Այդ շատ լավ սովորություն ե, ձայն տվեցին յերաժիշտներըն,
— պետք ե այստեղ ել մտցնել այդ սովորությունը։
— Վառվառե, դու պիտի լինես առաջին որինակը, ասաց նրան
եֆենդին ,—դե՛, մոտեցիր, զավակս։
Վառվառեն ամոթխածությունից բոլորովին շփոթվեցավ և անշարժ
մնաց իր տեղում։ Նա ավելի բարվոք եր համարում, վոր գետինը
պատռվե և իրան կուլ տա, քան թե գլուխը մի ոտար մարդու
գրկում դնե։ Բայց ամեն կողմից նրան բոթեցին, քաշքշեցին
ասելով, «աղջի,գնա, մի ամաչիր, քեզ բան կտա»—և վերջապես
նրան տարան եֆենդու մոտ և նա ստիպվեցավ իր գեղեցիկ գլուխը
դնել եֆենդու ծնկների վրա։ Եֆենդին փայփայեց Վառվառեյի
սիրուն գիսակները և դրեց նրա ափի մեջ յերկու վոսկի։
Մինչև եֆենդին այսպիսի քեֆերով եր զբաղված, ներս մտավ