Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա զափթիաներից մեկը, մոտեցավ և ականջին ասաց. «Այն մարդին, վորի համար պատվիրած եյիք, գտանք»։ —« Բռնեցեք և ամենայն զգուշությամբ պահեցեք, մինչև յես առավոտյան կարգադրություն կանեմ», հրամայեց եֆենդին անլսելի ձայնով։ Զափթիան հեռացավ: Ի՞նչ մարդու համար եր այդ կարգադրությունը— վոչ վոք չհասկացավ։


Արդեն գիշերից բավական անցել եր։ Արհեստավոր Պետրոսի խրճիթը փոքր առ փոքր դատարկվեցավ։ Յերաժիշտները հեռացան։ Դրացի Ոհոյին արբեցությունից բոլորովին անզգա էր տունը տարան։ Բազմությունը ցրվեցավ։


Արհեստավորի խրճթի մեջ մնաց միայն պատվելի հյուրը գզիրի հետ, վորը այնքան խմել եր, վոը ունեցած մի հատիկ աչքն ել վոչինչ չեր տեսնում։ Սուսանը անկողին պատրաստեց եֆենդու համար, ճրագները հանգցրին և բոլորը հանգստացան...


Նույն գիշերվա առավոտյան պահուն, դեռ լույսը չբացված, այս գյուղի մեջ կատարվեցավ մի ուրիշ ցավալի անցք. մի յերիտասարդի շղթաներով կապած, տարան զինվորական գործակատարի մոտ, վոր նոր եր յեկել այս կողմերում պատերազմական կարգադրություեների համար։


Գյուղացիներից վոչ վոք չտեսավ նրան,—միայն Թոմաս եֆենդին խավարի միջից, նրա յետևից նայելով, մի առանձին դիվական հրճվանքով ասում եր իր մտքում. «Գնա այսուհետև վորքան կարող ես, փչիր քո դուդուկը»...


Այդ յերիտասարդը պ. Դուդուկչյանն եր, կամ մեր այժմյան պ. Սալմանը։


ԽԵՆԹԻ ԵՐԱԶԸ

Մութ, խավարային գիշեր եր:Շոգիներով լցված, ամառնային տաք ոդը անախորժ ծանրությամբ նստում եր մարդու սրտի վրա։ Գիշերային լռության մեջ վոչ մի ձայն, վոչ մի շշունջ չեր լսվում։Կարծես ամեն ինչ մեռած լիներ։ Միայն Գայանեյի վանքի գերեզմանատան մի անկյունից լսվում եյին խուլ հառաչանքներ։ Մի յերիտասարդ, տարածված բոլորովին թարմ հողադամբարանի մոտ, դառն կերպով մրմնջում եր։ Արտասուքը հեղեղի նման թափվում եր նրա տխուր չաքերից և թրջում եր ցամաք հողը: Յերբեմն նա զրկում եր փոքրիկ հողադամբարանը և համբուրում եր նրան. յերբեմն իր յերեսը և աչքերը քսում եր նրա խոնավ մակերևույ