Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունները կատարվել են յերկու անձանց ձեռքով, վորոնցից մեկը իմ հայրն ե — դու, իսկ մյուսը իմ մոր յեղբայն ե — Մերուժան Արծրունին...


— Մեծ գործերը մեծ զոհեն պահանջում... ընդհատեց հայրը վորգու խոսքերը։


— Ճշմարիտ ե, մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, պատասխանեց վորդին դառնացած ձայնով, — բայց դուք հայր, արդյոք լավ կշռե՞լ ես գործի մեծության հետ և հանցանքի մեծությունը։ Վոչնչացնել հայրենի աշխարհը, վոչնչացնել հայրենի կրոնը, յեկեղեցին և Հայաստանի ավերակների վրա հիմնել մի պարսկական թագավորություն,— ահա այս ե այն գործը, վոր դու, հայր, մեծ ես կոչում։


— Ինչո՞ւ պարսկական թագավորություն,— հարցրեր հայրը զայրացած ձայնով։ — Միթե Մերուժանը պարսիկ ե։


— Ապա ի՞նչ ե։ Թե դու, հայր, և թե նա ուրացել եր քրիստոնեյությունը և ընդունել եր պարսից Շապուհ արրայի կրոնը։ Հայոց յեկեղեցիները լցրել եք պարսից մոգերով ու մոգպետներով։ Ամեն տեղ ստիպում եր ուրանալ քրիստոնեյությունը։ Իմ մայրը արդեն մոխրապաշտ ե դարձել և Մամիկոնյանների կրոնասեր տան մեջ պարսից ատրուշան ե հիմնել։ Իմ յեղբայրները այժմ պարսկերեն են խոսում։ Հայոց լեզուն հալածված ե մեր տանից։ Ամեն տեղ վոչնչացնում եք հայոց գրքերը, վորպեսզի պարսից լեզու և պարսից դպրություն տարածեր Հայաստանում։ Յերեկ իմ աչքով տեսա, թե ինչպես Մերուժանի յերկնագույն վրանի առջև այրում եյին հայոց գրքերը։ — Այդ բոլորից հետո, յերբ կորչում ե կրոնը, յերբ կորչում ե լեզուն, յերբ վոչնչանում են ազգային ավանդությունները, և յերբ, վերջապես, հայը սկսում ե պարսից սովորություններով ապրել և պարսից լեզվով աղոթել, այլ ես ինչ հայություն կմնա։ Յեվ ձեր հիմնած թագավորությունը միթե կարող ե այնուհետև հայկական լինել: Նա վաղ թե ուշ կլուծվի, կանհետանա պարսկականի մեջ, և նրա հետ ամեն ազգային սրբությունները կկորչեն, կվոչնչանան...


— Ինչ վոր լինելու յե, թող միայն Արշակունիների թագավորություն չպիտի լինի, — պատասխանեց հայրը, ավելի զայրանալով:


— Ինչո՞վ եյին վատ Արշակունիները։


— Դու դեռ հարցնո՞ւմ ես, Սամվել։ Դու յերեխա չես, դու այնքան տարիք ունես, վոր բավական ե յեթե հիշես քո տեսածը միայն, վոր հենց քո հասակում վորքան չարագործություններ կա—