մոնչում եր և յուր կարմիր փոշին անխնա կերպով սփռում եր թչվառ հոր յերեսին, իսկ նա վոչինչ չեր զգում։
— Դու յեկար նախատելո՞ւ քո հորը , Սամվել, — ձայն տվեց
նա հոգեկան յերկար տանջանքներից հետո։
— Վ՛ոչ, հայր, յես չեկա նախատելու քեզ։ Յես յեկա ճշմարիտը,
արդարը և իրավացին խոսելու քեզ, վորը վոչ այլ վոք կհամարձակվեր
խոսել, բայց միայն վորդիգ։ Յես յեկա իմ սրտի, իմ սիրո
բոլոր ցանկությամբ աղաչելու և պաղատելու քեզ,վոր դու
հետ դառնաս այն ճանապարհից, վոր տանում ե մեր հայրենիքը
դեպի անդառնալի կորուստ , իսկ Մամիկոնյան տոհմի հիշատակը
դեպի հավիտենական անեծք և դատապարտություն։
Հայրը զգացվեց այդ խոսքերից ե քաղցրությամբ պատասխանեց.
֊ Այդ բոլորը խոսել ե տալիս քեզ քո յերիտասարդական վառ
զգացմունքը, քո մաքուր սիրտը, Սամվել, և յես չեմ կարող չուրանալ,
վոր դու այդպես անարատ ես մնացել։ Բայց սրտի և զգացմունքի
դատողությունները խիստ հազիվ անգամ լինում են ուղիղ։
Դժբախտաբար, ազգերի ու ժողովուրդների կենցաղավարության
հարաբերական պայմանների մեջ խիստ նեղ կայան ունի այն սրբությունը,
վոր դու կոչում ես առաքինություն, բարոյականություն։
Միշտ զորեղը ճնշում ե, վոչնչացնում ե անզորին։ Ի՞նչ
պեաք ե արած, վոր յերբեմն կյանքի անողոք անհրաժեշտությունները
դեն մեզ այնպիսի ճանապարհի վրա և կատարել են տալիս
մեզ այնպիսի գործեր, վորոնցից դժոխքն անգամ կսարսափեր։ Մեր
բոլոր կատարածը անխուսափելի անհրաժեշտության արդյունք ե։
Մենք հարվեցանք պարսիկներին, վորպեսզի աղատվենք նենգավոր
հռովմայեցիներիդ։ Պարսիկները մեր դարևոր բարեկամներն են յեղել։
Վերջին ժամանակներում քրիստոնեյությունը բաժանեց մեզ
միմյանցից և մեր մեջ կրոնի մեծ անջրպետը դրեց։ Դժբախտ հանգամանքները
պահանջում են քանդել այդ անջրպետը և ձեռք մեկնել
հին բարեկամին։
— Բայց դուք քանդում եք վոչ թե անջրպետը, այլ հիմքը,
ընդհատեց Սամվելը։
— Բնավ վոչ։ Լսիր Սամվել, յերկար բացատրությունների
կարոտ կլիներ, յեթե յես սկսեյի քեղ ապացուցել, վոր մենք Հիսուս
Քրիստոսի խաչը թողնելով և մեր հին աստվածներին յերկրպագություն
տալով վոչինչ չեյինք կորցնի։ Յես քեզ կկրկնեմ
նույնը, ինչ վոր մի քանի րոպե առաջ ասացի, թե մեծ գործերը
մեծ զոհ են պահանջում, և մենք ստիպված եյինք տալ այդ մեծ զոհը։