— Անիրա՜վ...
— Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ յեղեռնագործ
կոչեն, ահա այն սուրը, վոր սպանեց դավաճան հորը,
կսպանե և ուրացող մորը ...
Վերջին խոսքերի հետ նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը,
բռնեց յերկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ։ Սուրը
շողաց, տաք արյունը թափվեցավ սեղանի վրա...
Բազմության միջից լսելի յեղան ուրախաձայն աղաղակներ.
— Արժանի՜ յեր...
1. Ի՞նչ դեր ե հատկացնում անհատին Րաֆֆին:
2. Ի՞նչո՞ւ Րաֆֆին ուրացող ե անվանում Մրուժանին յեվ ի՞նչպես
ե նրան դուրս բերել:
3.Ի՞նչ դեր ե խաղում եկեղեցին Մերուժանի յեվ հակառակորդների
պայքարի մեջ:
4. Ինչի՞ շուրջն ե իշխանական տոհմերի կռիվը:
5. Ինչո՞ւ ժողովրդական տարր չկա «Սաւմվելի» մեջ յեվ վո՞րն ե
Րաֆֆու վեպի պատմական աղբյուրը:
6. Ո՞վքեր են հայոց հին պատմության հեղինակները յեվ ի՞նչ տենդենց
են մտցրել նրա մեջ:
'Թավատառ տեքստ'ՄԱՍԻՍՅԱՆհ խԱՆՈԻԹԸ ՅԵՎ. ՏՈՒՆԸ
Մասիսյանի խանութը և նրա ամրողջ առևտրական գործավարություերը
վոչ սակավ ուշադրության արժանի եյին իրանց ինքնուրույնությամբ:
Խանութը, վոր ավելի նման եր մեծ ամբարի, ներկայացնում եր
ամեն տեսակ իրեղենների մի խառնաշփոթ մթերանոցի:
Այնտեղ կարելի յեր գտնել ամեն ինչ սկսյալ մանուֆակտուրայի
ամենանուրբ գործվածքներից ,սկսյալ գալանտերական թանգագին
իրեղեններից , մինչև դարբինների համար յերկաթի շերտեր , մինչև
կոշկակարի համար կաշիներ, նավթ, շաքար, թեյ, յերեխաների
խաղալիքներ և այլն։ Այնտեղ կարելի յեր տեսնել ձուկը,
Սալյանի դոշը, Մասկվայի քաղցրավենիքի հետ մի կարգում դարսված։
Այնտեղ կարելի յեր գտնել զանազան յեվրոպական խմելիքներ և
տեղային արաղ։ Այնտեղ կարելի յեր ամեն բան գտնել,ծիծեռնակի
կաթը միայն պակաս եր այնտեղ: Խոհարարը իր խոհանոցի համար
կարող եր ձվաներ և ձավար գտնել իսկ պճնասեր տիկինը իր
մազերի համար անուշահոտ լուղեր: Այնտեղ պակաս չեր հիվանդների
համար խինայի փոշի ե անանուխի յուղ: Այս բոլորը այնպես