Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառնափնթոր կերպով ածած եյին մինը մյուսի հետ , վոր Մսիսյանի խանութը ամբողջ գավառի մեջ առակ եր դարձել, ամեն մի խըճըճված և խառնաշփոթ բանի համար ասել , թե դա պարոն Մասիսյանի խանութն ե։


Ինքը Մասիսյանը անգրագետ մարդ եր։


Գիրը նրան այնքան ատելի յեր, վորքան սատանան։ Հաշվապահություն ասած բանը չկար նրա խանութում ։ «Առ- և- տուր — այս բառի իմաստը նա լավ եր հասկացել,-մի Է ձեռքով առնել, մյուսով տալ, այպես եր հասկանում նա վաճառականությունը։ «Նիսիայի » հետ գործ չուներ նա։ Հաշիվ, ասացինք, չեր պահում.նրա ամբողջ առևտրական գործողությունների հաշվետոմարը իր գլուխն եր։ Մի զարմանալի հիշողություն իշխում եր ամեն բանի վրա։ Նա գիտեր քանի տեսակ ապրանքներ կան իր խանութում , այս ինչ տեսակից վորքան ե ծախվել, վորքան մնացել ,ի՛նչ եյուրաքանչյուրի գինը,քանիսով պետք ե ծախել, վոր վաստակ մնա,—բոլորը գիտեր նա։ Գիրը նա գործ եր դնում միայն պարտականների համար, յերբ չար մարդիկ սովորացրին նրան պարտամուրհակներ առնել։ Այս բանի մեջ նրա հիշողությունը նույնպես հրաշալի գործ եր կատարում։ Յերևակայեցեք ձեզ մի արկղիկ ,լցված հազարավոր թղթերի կտորտանքով.—դրանք բոլորը զանազան անձերի պարտամուրհակներ ենք վորոնք խանութի ապրանքի նման անկարդ խառնած են միմյանց հետ։ Բայց Մասիսյանը բոլորը ճանաչում եր, թե վորը ումն ե պատկանում, թեև ինքը կարդալ չգիտեր։ Յեվ յեբ հայտնվում եր մի պարտական, նա իսկույն ջոկում եր շատերի միջից նրա մուրհակը և առանց կարդալ տալու, ասում եր, թե վորքան ե անցել ժամանակից, վորքան կլինի տոկոսը, վորքան իսկական դրամագլուխը և այլն։Վոչ միայն այդ, այլ տասն տարվա հնացած մի հաշիվ նա կարող եր կոպեկներով տեղն ի տեղը ասել։ Յեվ իր կյանքի պատահած բոլոր անցքերը նա կարող եր մանրամասնաբար պատմել թե ինչպես, կամ վորտեղ պատահեց, վոր թվին, վեր ոըը,վո՛ր ժամին, ո՛վ կար այնտեղ, ի՛նչ խոսեցին և այլն։ Հիշողությունը նրա մեջ այն աստիճան զարգացել եր, վոր գերբնական բնավորություն եր ստացել։ Յեվ այս պատճառով նա հաշվապահության կարոտություն չեր զգում. յերբ մի բան պակաս եր խանութից, կամ մի բան գողացվել եր, անկարելի յեր, վոր նրա նկատողությունից անհայտ մնար։

Հիշյալ հատկությունների հետ չափազանց իր գործին արի և զգույշ եր Մասիսյանը։ Ժամատան դեռ առաջին զանգակի ձայնը չլսված, նա միշտ հագնված և պատրաստ եր։ Տանից դուրս գալով,