Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր անխափան սովորության համեմատ, նա առաջ գնում եր ժամ։ Այնտեղ մնում եր մինչև վերջը: Ժամից ուղղակի դիմում եր բազար, յերբ արեգակը դեռ ծագած չեր լինում: (Ժամը այս կողմերում սուվորաբար շուտ ե արձակվում)։ Միքայելը մի մևծ զամբյուղ թեվից քարշ գցած, վաղուց արդեն սպասում ե աղային, մեյդանում (հրապարակում) կանգնած։ Աղան նույնպես առւաջ կգար մեյգանը, վոր տեսներ , թե գյուղացիք ինչ են բերել ծախելու։ Բոլոր գյուղացիներին ճանաչում եր նա անուններով, հոր, վորդիների և մինչև անգամ նրանց կնիկների անուններով։ Ամենին կմոտենար , ամենի հետ քաղցրությամբ կխոսեր, ամենի քեֆը կհարցներ և նրանց բերած մթերքի գները կտեղեկանար, թեև իրան պետք չեյին և դնելու միտք չուներ։Գյուղացիք միշտ ուրախանում եյին , վոր այնպիսի մեծ աղա այնքան բարի յեր, վոր մարդի տեղ եր գնում։


Բայց արջը միայն գիտե, թե ինչու յե այնքան սիրով պտտվում մեղրի փեթակի շուրջը։ Բավական եր, վոր գտներ մի «խամ» գյուղացի, վոր ձուկն, նոր կարագ, պանիր կամ հավ եր բերել ծախելու. նրան բոլորովին կհոգնեցներ զանազան խոոքերով, թև նրա ((Հանգուցյալ» հոբ Հեա լավ բարեկամ և յծղևլ, թե նրան շատ լավություններ ե արել, և ով գիտե, հազարումեկ խոստմունքներով առատ֊առատ հույսեր կտար, մինչև նրան խելքից կհաներ և ուզած բանը սովորականից մի քանի կոպեկ պակասով կառներ։ Մասիսյանը սիրում եր իր տան ամենորյա պաշարեղենը իր ձեռքով գնել։ «Ոտարի ձեռքով միայն լավ ե փուշ քաղել»- այդ եր նրա սովորական առածը։ Մեյդանում իր գործը հետո նա ամբողջ ժամերով քարշ կգար մրգավաճառների, մսավաճառների և հացթուխների խանութների առջևը և լավ բեռնավորելով Միքայելին, կուղարկեր տուն։


Գալով խանութը, Մասիսյանը նրա դրանը կանգնած և միշտ պատրաստ կգտներ իր աշակերտները։ Առաջ մոմով կնքած փակ կողպեքները ուշադրությամբ կքններ , հետո բանալիները, վոր միշտ իր մոտ եր պահում, կտար աշակերտներից մեկին, վոր դռները բաց անեյին։ Իսկ ինքը յերեսը կխաչակնքեր և կմտներ խանութը։ Միքայելը արդեն ծտի նման իր տարած բաները տանը հասցրած և վերադարձած եր լինում: Նա սկսում եր խանութի դռների առջևը ավելով մաքրել, ջուր սրսկել, ապրանքների փոշին թափ տալ և մյուս գործակատարներին ոգնել ապրանքները դարսելու և կարգի դնելու։ Վորպես հայ վաճառական, Մասիսյանը սովորություն ուներ ամեն առավոտ իր խանութի ապրանք