Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները մի նոր ձևով դարսել տալ, վոր «մուշտարու» աչքին ցույց տա, թե նոր ապրանքներ ե ստացել: Այս աշխատությունը փոքր հողս չեր պատճառում նրա առևտրական տան ծառայողներին։ Բայց մի բան լավ եր, վոր նա խանութի լուսամուտների ապակիները յերրեք մաքրել չեր տալիս.« ինչքան դուքանը մութ լինի, այնքան ապրանքը աջքի լավ կերևա» , ասում եր նա։


Այս գործողությունները կատարվում եյին ամեն որ և ամեն առավոտ , միշտ անփոփոխ,միշտ միևնույն յեղանակով։ Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ եր, մանավանդ այն պարտավորությունների մեջ,վոր ինքը իրավունք եր համարում ուրիշներից պահանջելու։ Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական յեղանակին եր հետևում ։


Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա էր խանութում յերբեք կրակ չեր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը աոավոտից մինջև իրիկուն իր խանութումն եր գտնվում։ Վոչ մի դեպք չեր կարող նրան հեռացնել իր սիրալի ապրանքների մոտից։ Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ եր. վոչ վոքի վրա հավատարմություն չուներ. նա մինջև անգամ չեր հավատում իր կնոջը, վորդուն և աղջիկներին,- բոլորին գողեր եր համարում։ Նրա կարծիքով, գող չեյին միայն գյուղացիները, վորովհետև հիմար եյին, վոչինչ չեյին հասկանում։ Իսկ ով վոր խելք ուներ, անպատճառ, կգողանար։ Այս եր պաաճառը, վոր Մասիսյանը սաստիկ հսկողությու ուներ իր խանութի վրա։ Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա. ինչ վոր ծախեյին, իսկույն պետք ե փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասսայի մեջ։ Նրա կասսան նման եր այն փոքրիկ արկղիկներին, վոր շատ անգամ կարելի յե տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացրած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած։ Մի նեղ ծակ միայն բաց ե թողած այդ արկղիկների վերևից, վորտեղից բարեպաշտ մարդիկ փող են ՛գցում նրա մեջ։ Դրա նման եր և Մասիսյանի կասսան, վորին նա կոչում եր «դախլը», վոր նշանակում ե մուտք։ Ստացած փողը նա իսկույն գցում եր աքյ մուտքի դրամարկղի մեջ, վորը ամբողջ շաբաթով կողպած եր լինում և բացվում եր միայն ,յոթն որն միանգամ, այսինքն շաբաթ յերեկոները, վոր հաշվեր թե վորքան ապրանք ե ծախվել և վորքան փող ե մուտք գործել։ Յեվ բացի կասսայի բացվելու որից, այսինքն բացի շաբաթ յերեկոներից, մնացած մյուս որերում նա վոչ վոքի փող տալու սովորություն չուներ, և այս շաբաթ յերեկոների վճարված փողը նա կոչում եր «ղըստ»:Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատություն