Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առավոտյան նա գնում եր ժամ, այնտեղից դիմոսմ եր խանութը, ուր մնում եր բոլոր ցերեկը մինչև արևի մտնելը և յերեկոյան դառնում եր տուն։ Նրա բացակայության ժամանակ ընտանիքը ավելի ազատ եր զգում իրան, կարող եր հանգստանալ, կարող եր զվարճանալ։ Իսկ այդ զվարճությունը սահմանափակված եր տան չորս պատերի մեջ, վորին ավելի նպաստում եր պարտեզը։ Պարտեզի մեջ կար մի հինն լճակ, վոը միշտ լիքն եր լինում ջրով, նրա բոլորտիքը շրջապատած եր ահագին ծառերով, վորոնք աճելով, իրարանցնելով, կազմել եյին լճակի վրա խիստ գեղեցիկ կամարներ սաղարթախիտ փոստերով։ Արեգակի ճառագայթները յերբեք մուտք չեյին գործում այնտեղ, և ամառվա սաստիկ տոթերի ժամանակ միշտ կարելի յեր գտնել այդ լճակի հովանավոր ափերի մոտ խիստ ախորժելի զովություն։ Այնտեղ տիկին Մարիամը իր զավակների հետ անցուցանում եր ցերեկվա հանգստի ժամերը, յերբ ազատ եր լինում տնային գործերից։ Գայանեն և Հռիփսիմեն, նստած մեկը մյուսի մոտ, ծառերի շվաքի տակ տարածված գորգի վրա, իրանց մանրիկ մատիկներով կամ կարում եյին, քըչփըչում եյինյ ծիծաղում եյին և կամ ձանձրանալով, կարը մի կողմ թողնելով, սկսում եյին հացի փշրանք շաղ տալ լճի մեջ, դուրս հրավիրել ձկներին, վորոնց թըռթռալը ավելի յեր զվարճացնում յերեխաներին։ Մայրը նայում եր նրանց վրա և ուրախանում եր։ Այնտեղ հանգստանում եր և Ստեփանը, յերբ հոգնած, թուլացած տուն եր դառնում իր մասնավոր դասերից, վոր տալիս եր զանազան տներում։


Արևելյան տաք յերկրներում, վորոնց թվում կարելի յե համարել և Յե... քաղաքը, առատ ջուրը և ընդարձակ պարտեզը բակերի մեջ մի առանձին մխիթարություն ե փակված ընտանիքի համար, վոր տնից դուրս զուրկ ե մնում բոլոր զվարճություններից։ Մասիսյանի տան մեջ այդ կարևորությանը մասամբ բավականություն եր տալիս նրա պարտեզը։ Յեթե վոչ, խոնավ, ոդից և լույսից զրկված, նեղ սենյակները բոլորովին կմաշեյին, կսպանեյին բնակիչներին, յեթե պարտեզը չլիներ։ Տարվա յերեք յեղանակների մեծ մասը—գարունը, ամառը և աշունը — համարյա այնտեղ եյին անցկացնում։ Այնտեղ ծառերի հովանու տակ, լճակի ափի մոտ ճաշում եյին, հյուրեր եյին ընդունում, այնտեղ պարապվում եյին, և այնտեղ գիշերները քնում եյին առանձին պատրաստված «քեթիրների»[1] մեջ։

  1. Քեթիր մի տեսակ քառանկյունի, մեծ արկղի ձև ունեցող, տախտակներով շինված, շարժական սենյակ ե, վոր բարձրացնում են չորս յերկայն սյուների վրա, տների պարտեզների մեջ, կամ կտրների վրա: Նրա մեջ քնում են ամառը, վորովհետև համ զով ե լինում, համ պահպանում ե մոծակներից և այլ թունավոր միջատներից։