Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերությունը ծառերի, խոտերի, ծաղիկների և թռչունների հետ, մոտեցնում ե մարդուն այն յերանական կյանքին, վոր ավելի մոտ ե բնությանը։


... Արևելքում վաճառականը և վաճառականությունը միշտ ունեցել են հասարակության աչքում պատվավոր նշանակություն։ Արևելյան վեպերի և առասպելների մեջ «խոջաների» անունները համարյա խալիֆաների անունների չափ հարգելի տեղ են բռնել, վորպես առաքինության և արդարության որինակներ։ Յեվ հայերը, վորպես ասիական վաճառականներ, պետք ե անմասն չլինեյին այն ազնիվ հատկություններից, վոր ունեցել են իրանց հետ հարաբերություն ունեցող մյուս ազգերն, վորպիսիներ յեղել են պարսիկները, ասորեստանցից և մանավանդ արաբները։


Յեվ իրավ, հայ վաճառականների մեջ ևս դեռ մնացել են մի քանի գեղեցիկ սովորություեներ, վորոնք տակավին չեն կորցրել իրանց նահապետական ձևը։ Դրանցից մեկն ե վաճառականի մոտ ծառայող գործակատարի վորդեգրությունը։ Տեսնում ես, մի տղա, շատ անգամ ստոր, աղքատ ընտանիքից, շատ անգամ բոլորովին վորբ, մտանում ե վաճառականի մոտ, բավական ե, վոր նրա աղան նկատե, թև տղան շնորհք ունի,ընդունակ ե առաջ գնալու,սկսում ե այնուհետև նրա վրա առանձին խնամք տանել։ Թեև նշանակում ե ռոճիկ, բայց փողը նրա ձեռքը չե տալիս, պահում ե իը մոտ, շահեցնում ե, մինչև գործակատարը առևտուրի մեջ ավելի վարժվելով գարգանում ե, և այնուհետև իր աղայի ոգնությամբ էր համար առանձին վաճառականություն ե սկսում։ Աղան միանգամով վճարում ե նրա շատ տարիների ռոճիկը, վոր իր առևտուրի մեջ շահեցրել եր, և իբրև վարձ նրա հավատարիմ ծառայության, իրանից ել մի բան ավելացնում ե, և նա ունենում ե մի դրամագլուխ , վորով կարող եր իր սկսած գործը շարունակնել։ Նա ստանում ե և կրեդիտ իր բարերարից, վորով հետզհետե ընդարձակում ե իր վաճառականությունը։ Այս տեսակ գործակատարները համարվում են աղայի վորդեգիրներ։ Աղան էր համար փառք և պատիվ ե համարում, վոր կարողացավ հասցնել մի «մարդ»։ Այդ «մարդը» կոչվում ե աղայի «չըրաղ»,— այսինքն մի ճրագ, վոր վառեց աղան մի աղքատ ընտանիքի սև որին լույս տալու համար։ Յեվ ամեն մի աղա այնքան ավելի հարգելի յե լինում իր հասարակության մեջ, վորքան շատ թվով հասցնում ե «չըրաղներ» ։


Բայց Մասիսյանը ավելի գործնական կետից եր նայում հիշյալ սովորության վրա։ Նա յել իր գործակատարների ռոճիկը, կամ ամբողջապես և կամ մի մասը, իր մոտ եր պահում, խոստանալով