Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծ այն տեսանք, վոր նա, նավակից կապած յերկայն պարանը հայրը ձեռին բռնած, նետվեցավ ջրի մեջ: Սկզբումը բոլորովին խորասույզ յեղավ նա, մի ծանր խարիսխի նման, վոր դեպի հատակը գնալով, կանգնեցնում ե մրրկածուփ նավը: Յես սաստիկ վախեցա, կարծում եյի, թե կորավ նա: Յայց քանի րոպեյից հետո կրկին հայտնվեցավ նա, և սկսեց լողալ դեպի կղզին, իր յետևից քարշ տալով նավակը։


Ասլանը շվարած մնաց։


Կղզին այժմ պարզ յերևում եր։ Մառախուղի միջից յես նշմարում եյի աբեղաների մռայլ կերպարանքները, վորոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարած ել եյին դեպի յերկինքը։


Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, վոր փոքրեր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ վողողեյին և իրանց հետ տանեյին։ Յես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից։ Ասլանը ծիծաղեց։


— Մի վախիր, — ասաց նա, — կղզին մոտ ե։


— Բերզեն—ողլուջանքերը ի զուր անցան, — հանկարծ խոսքը փոխեց նա, և մի անսովոր անհանգստություն յերևաց նրա դեմքի վրա։ — Պարանը կտրվեցավ...


Այնուհետև ի՞նչ պատահեց կատարվեցավ մեզ հետ, յես մինչև այսոր ել չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպով հիշում եմ, վոր կոհակները կրկին բարձրացան, և յես, ինչպես յերազի մեջ, զգացի, վոր նավակը այլևս իմ վոտների տակին չեր, յես ընկղմված եյի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում եյին ինձ, յերբեմն դեպի հատակը տանելով, յերբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ, կարծես, մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ: Յերկար մենք տարուբերվում եյինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չեր բաժանվում։


Այդ զորությունը ինձ դուրս հանեց կղզու վրա բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ: Յեվ դա ուրիշ վոչ վոք չեր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը - Ասլանը։ Յերբ աչքերս բաց արի, յերբ փոքր ինչ ուշի յեկա, ինձ մի խումբ աբեղաներից շրջապատված գտա: Նրանք անդադար փառք եյին տալիս աստծուն, վոր ազատվեցանք:


Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստ-