ները խորացնել: Բերզեն — ողլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ, տեսնելու, թե ի՞նչ յեղավ իր նավակը։ Ասլանը նրան վոչինչ չասաց, գոնե իբրև բժիշկ, չարգելեց նրան, վոր այնպես թրջված հագուստով կարող եր հիվանդանալ, մանավանդ, վոր մրրիկը դեռ չեր դադարել և սաստիկ ցուրտ քամի յեր փչում։ Յեվ յեթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի, խորհուրդը։ Նրա սիրելին, նրա նավակը չկար:
Վոչ մի անգա կրակը ինձ այնքան ախորժելի չեր յերևացել,
վորպես այնոր, խնայելով, վոր քամին բուխարու յերդիկից փչում
եր, և փոքրիկ խուցը լցված եր ծխով։ Յես ամբողջ մարմնով դողում
եյի, բայց կրակի ջերմությունը ինձ նորից կյանք տվեց։
«ԿԱՅԾԵՐ»
ԳՅՈՒՂԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԸ
Յերբ գյուղացին հարևանի մոտ հյուր ե կանչված, և նրա տանեցիք
գիտեն, վոր այնտեղ ոտար տեղից յեկած հյուրեր կան, իրանք
ևս պատրաստություն են տեսնում, մտածելով, կարելի յե իրանց
տղամարդը նրանցից մեկին բերե իր հետ։ Յերևի, այդ եր պատճառը,
վոր յերբ մտանք տեր հոր խրճիթը, այնտեղ գտանք մի պատրաստի
սեղան: Նա հրավիրեց նստել սեղանի ժոտ։ Ռեսի ճոխ ընթրիքից
հետո, այժմ ո՞վ ախորժակ ուներ ուտելու։ Բայց ուզես, չուզես,
պետք ե մի քանի պատառ, ուտես, յեթե վոչ, տան տիկնոջը սաստիկ
վիրավորած կլինես։
Տեր հոր խրճիթը թեև ռեսի տան մեծությունը ու վայելչությունը
չուներ, բայց բավական կոկիկ և սիրուն եր. ամեն տեղ
յերևում եր կարգ, ամեն տեղ յերևում եր մաքրություն: Բոլոր տանեցիք
քնած եյին, միևնույն հարկի տակ, ուր մտանք մենք։ Միայն
յերեցկինը և նրա հարսը սպասում եյին մեզ։ Սյունի վրա դրած
միակ ճրագը աղոտ լույս եր սփռում փոքրիկ սենյակում, և մեր
շուրջը լսվուժ եր քնած ընտանիքի խաղաղ շնչառությունը։
Տեր հայրը իր լեզվի բոլոր ճարտարությունը գործ եր դնում,
վոր զբաղեցնե ինձ։ Բայց վոչ նրա համեստ սեղանը, վոչ նրա պարզ,
սրտից բղխած, հայրական խոսակցությունը, և վոչ յերեցկնոջ միամիտ
գուրգուրանքը, — վոչինչ չեր գրավում ինձ։ Ինձ չեր գրավում
և մի գեղեցիկ դեմք, վոր քնի մեջ, մոռանալով գեղջկուհու ամաչկոտությունը,
վերմակը կիսով չափ մի կողմ եր ձգել և յերևան եր
հանել մի հրաշալի կուրծք։ Այո, վոչինչ չեր գրավում ինձ։ Իմ բո-