Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և իր գիտությամբը շատ ու շատ գերազանց եր թե՛ համազգի և թե՛ ոտարազգի ուսանողներեն։ Չորս տարվա ընթացքումն , վոր Պետերբուրգ անցուց, Ալթմազովը չուներ իր ախոյանը ուսանողների մեջ. այն չեմ ասում, վոր մայրաքաղաքումը արտաքինը վոչ միայն մեծ նշանակություն ունի, այլ միակ հատկութլուն ե հաջողություն ունենալու համար:


Ծերունի Ալթմազովի իր վորդուն տված խրատներեն մինն ել այս եր, վոր ծախսի առջև յերբեք կանգ չառնու. իր սեպհական պետքի համար յերբեք փող չի խնայե. «Շատ մսխողը, ասում եր նա, շատ դատել (վաստակել) կիմանա. միայն հեգ բնությունով մարդիկն են,վոր փող դատելը և գումար շինելը խնայողության և իրանց մանր-մունր բաների մեջ գրկելումն են տեսնում» ։ Հյուրանոցի դռնեն դուրս գալով, մի սիրուն ձիով կառապան տեսավ ու մատով արավ։—Ո՞ւր կհրամայեք, ասաց կառապանը։—Անգլիական գետափը, ասաց Ալթմազովը։ — «Յեթե մեկ մանեթ չեք խնայիլ, թռչունի նման կտանեմյ», ասաց սիրուն և լպստած յերեսով կառապանը։ Ալթմազովը վոչինչ չպատասխանեց ու նստավ կառքը. և իրավ վոր դարդիմանդ կառապանը սանձը մի թեթև թափ տվեց, ձին թռչունի նման սլացավ ու թռցրեց մեր գեղեցիկ պատանուն։


Առավոտվա ժամը 9-ն եր, վոր Ալթմազովը մոտեցավ Կաբիլկինի տանը և քաշեց դռան զանգակը: Քանի վոր դռնապանը դուռը կբանար, նա քսակեն հանեց մի մանեթանոցը և ձգեց կառապանի առջև: «Կհրամայեք վոր ծեր պայծառափայլության սպասե՞մ, ասաց կառապանը գդակ հանելով։ — Կուզես սպասե, ասաց Ալթմազովը. յես կարելի յե շուտ դուրս կուգամ բայց կարելի յե վոր կես ժամի չափ մնամ յես»։ Վոչինչ, յես ձեզ կսպասեմ, ասաց կառապանը։ Ալթմազովը չպատասխանեց նորան ու ներս մտավ, վասն զի դռնապանը արդեն բացել եր դուռը։ — Իշխանը տանն ե, հարցուց Ալթմազովը: Գոռոզ դռնապանը, փոխանակ նորա հարցմունքին ճիշտ պատասխան տալու— «Ձեր մասին ինչպես հայտնեմ նորին պայծառափայլության, ասաց։ — Նա ինձ սպասում ե, ասաց վոչ պակաս գոռոզությամբ, վրայի պալտոն դռնապանի ձեռքը ձգելով. հետ քաշեց հանեց աջ ձեռքից ձեռնոցը, գդակը ձախ ձեռքը առավ ու աջով շքեղ գանգուրները շփելով, սկսավ մարմարյա սանդուղքների վրա բարձրանալ, վորի ամեն մի աստիճանը զարդարած եր հաղճապակյա թաղարների մեջ տնկած հազվագյուտ ծառերով ու ծաղիկների յերով։ Դռնապանը բերանը բացած, զարմանալով յերիտասարդի յետևեն եր նայում։— «Յերևի ոտար տերության գործակալ ե կամ դեսպանության քարտուղար ե», ասաց մտքի մեջ։ Նախասենյակու-