մը հանդիպեցավ մի ուրիշ սպասավոր, վոր նույն հարցմունքը արավ, ինչ վոր դռնապանն ել արել եր։ «Ալթմազովը Կավկասեն», կարճ կտրեց մեր յերիտասարդը ու խոժոռ, խոժոռ նայեցավ նորա աչքին։ Սպասավորը գնաց և շուտ վերադարձավ, ասելով՝ «Համեցեք», և նորա առջև բացեց առանձնասենյակի դուռը։
Իշխան Կաբիլկինը քառասունհինգ տարեկան բարձրաստիճանավորի
դեմքով մարդ եր. թեև վրայի քնազգեստը մի փոքը հնացած
եր և կերպասի գույնը թռած, բայց սենյակի առաստաղեն
կախված ջահերը, խորշերումը պատվանդաններու վրա դրած մարմարեոնյա
արձանները, սեղանի վրա շարած Փարիզի ապրանքներ ասած
հազար տեսակ վոսկիե, փղոսկրե, կրիայի խեցին շինած թանգագին
մանր-մունր իրեղենքը, զուտ սաթե կես կանգնաչափ մունգշթուքներ
ակներև ապացույց եյին նորա հարստության. ել չհիշեմ
թանգագին գորգերը, վոր փռված եյին դիվանի վրա, ուր մարդուս
վոտքը, ինչպես բարձր արոտի խրվում եր. ել չասեմ
աբանոս փայտե շինած և վոսկի թիթեեղով պատած աթոռները։
Յերբ Ալթմազովը ներս մտավ՝ նույն լակոնական վոճովն ասաց.
«Ալթմազով Կավկասեն»։
— Այո, այո, ասաց իշխանը, տեղեն բարձրանալով, ինձ պարոն պրոֆեսսորը շատ լավ բաներ ասաց ձեր մասին. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ. համեցեք, նստեցեք, ասաց և ցույց տվեց մի փոքր հեռվումը կեցած մենավոր աթոռ կարմիր փայտե։
Ալթմազովի համար այդ րոպեն կտրողական եր. նա կայծակի
արագությամբ հասկացավ, վոր իշխանը յերկու տեսակ այցելուների
հետ գործ ունի սովորաբար. մինը խնդրող և մյուսը հավասար։
Այդ ցույց տված մենավոր կարմիր փայտե աթոռը անշուշտ նշանակած
եր խնդրողների համար, վորոնց կարելի յեր «մի փոքը չի
պատվել». իսկ հավասարների համար՝ ինջ ասել կուզե, նշանակած
եյին թանգագին վոսկեզոծ աթոռները։ Ալթմազովը մեծ քիթ տղա
յեր, մի փոքր ել լիրբ. նա գդակը կարմիր աթոռի վրա դրավ, իսկ
ինքը իշխանազնի համարձակությամբ, բայց բարեկիրթ յերիտասարդի
համեստությամբ նստավ նորա առջևի վոսկենկար և դիպակով
ծածկած բազկաթոռի վրա։ Իշխանի յերեսին մի զարմանքի և
տհաճության զգացմունք նկատվեցավ, բայց և շուտ անցավ։ Կաբիլկինը
վոչ նոր, այլ ոխտը-պորտով արիստոկրատ եր, արտաքին
և մանր-մունր բաներու մեջ մեծահոգի ձևանալը (վորով շատ խաբվում
են հասարակ մահկանացուները) մեր, այսինքն Ռուսաստանի
մեծատուններու տարիներով սերտած աշխարհածանոթությունն ե:
Բավական յերկար տևեց նոցա մեջ լռությունը։