ԱՂԱՍԻՆ
Առվոտա սհաթի ութը դեռ չեր ըլիլ, ես վոր ասում եմ։ -
«Ե՜հ, ժամ չի դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տո՜»։
Սկսեց տանուտեր Ոհաննեսի մեծ տղա Աղասին բերանը բաց անիլ
ու ինքն իրան թոնթորալ, բարկանալ, վոր իր բոզ ձին թամքել,
հազիր եր արել՝ վոր ես որ դուրս գնա ջիրիդ խաղա ու ուզում
եր վոնց վոր ըլի, մեկ փոքր նհար անի, ձիու քամակն ընկնի ու
գնա իր թայդաշ (տոլ) տղերանց հետը իր քեֆը արամիշ անի։-
« Տո , ձեր տունը չքանդվի , ախր ի՞նչ խաբար ա եսքան պոչ ձգել,
յերկարացնել։ Մեկ երկու ծունր դիր. յերեսիդ մեկ քանի խաչ հանիր.
պրծանք՝ գնաց. ժամի դուռը պաչ արա , ել յեդ արի, քո բանդ տես։
Ի՞նչա եսպես որն ել ժամի տուտը բռնել, յերկար մտիկ
անիլ՝ վոր հա կաց ու բերանդ բաց ու իւուփ արա, թե որհնյալ
յեղերուքն ասեն, վոր բերանդ հացի համ տեսնի: Խաչը գիտենա՝
ես հալևորներն ու պառավները քանի մեծանում են, խելքներն ել
հետրները կորցնում։ Կուզես բարկացիր, կուզես սառը ջուր խմիր.
վոր մեռնիս ել՝ ենքան պետք ե մտիկ անես՝ վոր ժամավորները
գան, վողորմի աստված ասին, վոր բոլքի թե աչքդ մի բան տեսնի։
Մարդի աչքը ջուր ա կտրում,լերդը չորանում։ Ես որ ել հո մատաղ
չեն մորթել ու ժամի դռանը բաժանում, վոր թե մտիկ
անես, ելի աչքդ մի բան տեսնի, բերանդ մսի համ, քիթը մսի հոտ
առնի։ Տերտերների գլուխն ել հո ես որ՝ լավ տաքացած, ի՞նչ են
մտիկ անում՝ թե գելը վոչխարը տարավ։ Ել տուտը չեն կտրում,
լավ, ոսալ մի քիչ վոտը բարձրացնում՝ վոր աղունը շուտով վեր
գա, ամեն մարդ իր տունը գնա։ Ել չեն միտք անում թե ես որ ի՞նչ
որ ա: Ես կարգ դնողին ինչ ասեմ. նրա հորն ողորմի, ինքը հացի
տեղ խոտ կըլի կռծած՝ բաս... Փորս վեց վեց անում, ղլվլոց
ա ընկել՝ ելի հա կաց ու գլխիդ վայ տուր, թե ժամը պետք ե արձակվիր,
վոր փորիդ արքայություն ըլի»:
«Տո խանի խարաբ՝ ինչ ելավ քեզ. մի քիչ վոր համբերես,
լեզուդ քեզ անես, լավ չըլի՞լ. ի՞նչ ես առավոտ ել բերնիդ կապը
կտրել, հո կրակ չի ըեկել փորդ ու քեզ երում, խորովում». ասեց
մերը բարկանալով՝ «հո աշխաքը տարան վոչ, դու մնացիր։ Մենք
ջա՞ն չունինք՝ մեզ աստված չի ստեղծել, հողիցը դուրս եկանք։ Պապս՜ պապա՜...
ես ժամանակիս տղերքը՝ հենց սալթ գժվել, կապովի
յեն դառել։ Վոչ մեծի պատիվն են ճանաչում, վոչ ժամի, աղոթքի
զորութլունը։ Ես ա, վոր աստված մեր գլխին բարկացել, ամեն կողմից
զուլումը պակաս չի ըլեում՝ ե։ Ամենն ել իրանց ձին են քշում։