Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկվան երեխեն ել՝ դեռ վոտը չի ելած՝ վոտն ա բարձրացնում, հո աստված չի հարցնիլ: Վեր կացար տեղիցդ. տո մեկ հլա աստծուն փառք տուր. յերեսիդ խաչ հանիր, հոգիդ միտդ բեր ու. յեդ ուզածդ արա՝ ե. հո ճաքեցիր վոչ: Տա. տա. տա... աստված ազատի ես ժամանակվա երեխեքանց ձեռիցը, վոր թողաս, աշխարք կքանդեն։ Լավ ա, վոր աստված եսպես անորեն բանին համբերում ե, յես ըլիմ, չեմ համբերիլ»:


Աղասին հնազանդ վորդի յեր: Ղորդ ա, մորը վոչինչ չասեց, լռվեց, բայց ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովը դուս ելավ։ Վոտի տակին կրակ եր վառվում. սիրտն ուզում եր բերնովը դուս գա: Գեղումը մեծացած ռամիկ տղա՝ հազարից մեկ անգամ ժամի յերես չեր տեսել մեզի ձեն չեր լսել, կոխքերն ու գլուխը չոլում, սարում հաստացրել։ Մեկ Զատկին , մեկ ել Ջրորհներին՝ սատանի աչքը քոռ՝ զորդ ա, զանգակի ու պատարագի ձեն իմանալուն, վոչ սրտին եր բյար անում, վոչ ջանին։ Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ եր։ Վոչ բառն եր իմանում, վոչ զորությունը։ Ծունր դնելիս, կամ չոքելիս ել մեջքն ու վոտներն եյին ցավում. ծալապատիկ նստում եր, բեզարում եր, վոտի վրա կանգն ում եր. չեր կարում համբերի: Շատ անգամ ճարը կտրում եր, բեզարում եր, դուս եր գալիս ժամի հայաթը, մեկ գերեզմանաքարի վրա նստում, մեկ կուշտ քնում, ել յեդ ներս մտնում։ Շատ անգամ են վախտին եր ժամ գնում, վոր ամեն բանը կերել, պրծել որհնյալ յեղերուքն եյին ասում: Վոչինչ մեկ երկու խաչ եր հանում յերեսին, ժամի դուռը պաչում, յեդ դառնում։ Սաքի մենք ենպես չենք անում, կոպիտ գեղըցու վրա ինչ ենք դարմանում, կամ ծիծաղում։ Գրի սևն ու սիպտակը հո՝ եսպես տեղը տերտերներն ել բռանց եյին ջոկում, ավետարան կարթալիս՝ հազար անգամ՝ յա չեշմակը գզում, յա տիրացվի, մղդսու վրա բարկանում, յա գրակալը դոշներին քաշում, յա գլուխ, յերես գրքի կորցնում, մեկ պստիկ մոմ ել ձեռներն առնում, յա մոնթի գլխին խփում՝ վոր մոմը դուզ բռնի։ Շատ անգամ ել վորդիանց վորդի մեկ փիս, անմարս, դժարատամ, գլուխ կոտրող բառ ել վոր չեր ռաստ գալիս, հենց գիտես թե սատանի թամքը կորավ շատ կռանալուցը, մոմը մոտ բռնելուցը յա գիրքն եր երվում, յա նրա միրուքը։ Ամա եսպես բառեր վարավուրդ եյին արել, մոտանալիս կամ գլխովն եյին պատում, կամ մեկ գիրն ասում, մյուսը կուլ տալիս, յա թե չե սուրբ-սուրբ ես կարթալու տեղ սոխ կամ սխտոր ասում, սաղմոսը սաղմոս ասելու տեղ՝ ղսրաղ, ու ժամ որհնողն ել՝ յա չոռ եր ասում, յա չե լսում։ Մեկ գիր պակաս ժամանակին հո՝ աստված հեռու տանի.