Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՈԻԹԻՆ

Ի՞նչ պիտի անենք. դու քեզ համար, յես ինձ համար։ (Գրպանից անում ե սաթի համրիչը յեվ գցում):

ՊԵՊՈ

Վո՞նց թե՝ դու քեզ համար, յես ինձ համար։ Բա քու մտքումը պա՞րտ չես ի՜նձ:

ԱՐՈՒԹԻՆ

Ախպեր , պ՞իտի պարտ ըլեմ. բարաթ դու չունես, դավթարումս յես վոչինչ չունեմ գրած,ի՞Նչ պիտի պարտ ըլեմ քեզ։

ՊԵՊՈ

Բա քու սրտի դավթարումն ել վոչինչ գրա՜ծ։

ԱՐՈԻԹԻՆ

Սրտի դավթարը վո՞րն ե։

ՊԵՊՈ

Բա քու խղճմտանքը վոչինչ չի ասում քեզ, ելի. գիտես, վոր պարտ ես։

ԱՐՈԻԹԻՆ

Վոր գիտենամ, հո կտամ, ելի ել ուր եմ խոսեցնում։

ՊԵՊՈ

Բա Գիքոն ուր ե ասում... նրա հալալությունը դիփը գիտեն։

ԱՐՈԻԹԻՆ

«Աղվեսն», ասում ե, «իր պոչը վկա բերեց»։

ՊԵՊՈ

Աղա Արութին, վերևը հո աստոծ կա ու քու սիրտն ել ե կարգում, իմ սիրտն ել. արի աստծուց ձեռ, մի քաշիլ:

ԱՐՈԻԹԻՆ

Ի՞նչ շառեր ես մոգոնում գլխիս, ախպեր ոքմին լսի, հենց կիմանա գորթ ես ասում։

ՊԵՊՈ

Դու գիտես վոր զորթ եմ ասում։ Քու վորդկերանց արև սադաղա խղճա մեզ։ Ետ փողը յես ինձ համար չեմ ուզում...

ԱՐՈԻԹԻՆ (խոսքը կտրելով)

Տեր ողորմած աստոծ։

ՊԵՊՈ (շարունակելուվ)

Կաց, կաց, մինչև վերջն անգաճ դի. ետ փողով իմ քույրը նշանած ե, խոստացել ենք, պիտի տանք, ու թե ես սհաթիս չտպինք, քվորս թողեում են, ուրիշ աղջիկ են ուզում ես գիշեր։ Ախըր, մի աստծու ահեղ դատաստանը միտդ բեր, ե... հո քեզ ել կխոսեցնեն ենտեղ, ինձ ել. ի՞նչ ջուղաբ կտաս, վոր չես տալի։