Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՈՒԹԻՆ

Փիյե... (Մտածմունքի մեջ ընկնում) Ահեղ դատաստանը գիտենա, վոր դրուստ միտս չի ետ պարտքը։

ՊԵՊՈ

Յես ասում եմ դրուստն, ելի. ինձ չես հավատում։

ԱՐՈՒԹԻՆ

Վա, ետ վոնց կըլի, Պեպան. ամեն մարդ վոր գա ու ետպես խոսի, տասը միլիոն ել վոր ունենամ, մի որում կհատնի։ Չե, ախպեր, մեր առուտուրի հեսաբն ետպես չի։

ՊԵՊՈ (վեր կենալով տեղից յեվ գլխարկը ծածկելով):

Բա չես տալի, ելի։

ԱՐՈՒԹԻՆ

Պարտքով ասենք վոչինչ տալու չեմ, ախպեր. համա քիր ես մարդու տալի՜, ջուխտ աչքիս։ (Ծոցից հանում ե պորտմոնեն) Ըհը, (թղթադրամ տալով) վարցկ բան ե, բռնի, ախպեր։

ՊԵՊՈ (գլխարկը վեր առնելով գլուխ ե տալիս)

Այ, աստոծ վորդիքդ զորացնի՜։ (Առնում ե փողը):

ԱՐՈՒԹԻՆ

Ետ հինգ թուման... համբրի, (Պեպոն գունատվում ե) դրուստ հինգ թուման ե. Հինգ թուման ել, անցի դուքան, ենտեղ կտան. ես սահաթիս ոքմին կուղարկեմ։ Գնա, ախպեր, աստոծ բարի վայելում տա։

ՊԵՊՈ (փողին նայելով յեվ շփոթված)

Հինգ թուման ու հինգ թուման... (Լռություն. հետո գլխարկը ծածկելով) Մնացածը... Ախըր իմ քվոր համար հարյուր թուման ենք խոստացել:

ԱՐՈՒԹԻՆ

Յես ինչ անեմ, վոր իաստացել եր. բեհեսար նամաղուլ եր արել, վոր խոստացել եր. ում փողն եյիր խոստանում, վոր խոստացել եր։ Մարդ իր լհեբի գյորա կձգի վոտը, թե չե։ Դուր ել վոր հարյուր-հարյուր թումաններ եք խոստանում, ել ուրիշն անի։ Ես ինչ խարաբ ելավ աշխարհքն, ախպեր. ել ոչովի համար չափս ու ձև չկա։

ՊԵՊՈ

Մեր բանը մենք գիտենք, պարոն, ձեր բանը-դուք խոստացել ենք, մեր փողն ենք խոստացել, քեզ ինչ դավի։

ԱՐՈՒԹԻՆ

Խոստացել ես ու տար իրան տու, ելի. ել ինչ ես ուզում: