ԳԻՔՈ (մատնացույց անելով)
Վա, այ «իմ պարտքն ե. Արութին Զիմզիմով»:
(Զարմանք: Տեսարան)
ԱՐՈՒԹԻՆ (շփոթվելով յեվ կակազելով)
Ետ... ետ... (ձեռքը մեկնելով) իմ... իմ... ձեռքն ե։
ԳԻՔՈ (մոտեցնելով մուրհակը)
Բաս իմն ե։
ԱՐՈՒԹԻՆ (ճանաչելով մուրհակը. առանձին)
Ես ինչ յերկնքի պատիժ եր... (Ձեռքերն առաջ տանելով) Մի լավ տեսնեմ...
ԳԻՔՈ (մուրհակը հեռացնելով)
Կաց, աղա ջան, ե։ Ախըր ենքան վոր ասում եյի թե յես վկա յեմ, վոր պարտ ես, սուտ եյի ասում. համա վոր քու հախիցը չեկա, յես ինչ անեմ։ (Աղաղակելով) Գոհանամ քու դատաստանին, աստոծ։
ԱՐՈԻԹԻՆ (կամենալով մուրհակը խլել)
Մի տեսնեմ, ասում եմ...
ԳԻՔՈ (գրպանը դնելով մուրհակը)
Ե՜, աղա Արութին, ձեռը վեկալ, քու հորն ողորմի։ Ասում եմ վոր փաթերակի թուղթ ե, ե։ Ես սհաթին կգա Պեպոն, Կակուլին մի նմուտում կգտնի նրան։ Դու եստեղ կաց, մի գնամ Շուշանին իմաց անեմ։ (Ճանապարհին յետ նայելով Արութինին, դուրս ե գնում ձախ դռնից)։
ՏԵՍԻԼ XI
ԱՐՈՒԹԻՆ (մենակ, յերկար ժամանակ սառած կանգնած
ե, հետո ուշքի գալով)
Ես հանգի յել ոյին... Շատ բան ե եկել գլուխս, համա ես տեսակը չի ըլել... Վորտեղից լուս ինկավ ես անիծած բարաթը... վոնց լուս ընկավ... Երազ ե... Չե, վորտեղի երազն ե... Թե երազ ե, (շուրջը նայելով) եստեղ ինչ եմ շինում... Ես... Պեպոյի տունը ու յես... (շոշափում ե իրեն) Արութին Զիմզիմովն եստեղ... Չե, դրուստ ասածու պատիժ ե... Չելավ, ելի... Ենքան բաները մարսեցի ու կուժը — ես մեկի վրա յե կոտրվում, ելի ես եր վերջն ելի... Խալխը վոր իմանա, ինչ կասի... ել ով կհավատա ինձ... Ագահությունն աչքերս կապեց, ել սև ու սպիտակ չջոկեցի... Հենց ես սհաթին ել ենքան խալխի մեջ ասեցի... վոր յես վոչինչ պարտ չեմ, ասեցի... Հիմի գնա, սևացավ երեսդ... Ամոթ քեզ, Արութին, ամոթ քեզ ես վոնց բերիր բանդ, վոնց... (Յերկար լռություն) Չե,