Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշ ճար չկա, վոնց վոր ըլի, եստեղևևտ ազատեմ բարաթս... թեկուզ տաս թուման ել ավելի տամ... թեկուզ քսան. թեկուզ յերեսուն, թեկուզ մեկն — երկու... իմ հախն ե, թող ջանս դուրս գա: (Ընկնում ե աջ կողմի աթոռի վրա):


ՏԵՍԻԼ XII

ՆԱ, ՊԵՊՈ


ՊԵՊՈ (Նելս ե գալիս աջ դռնից, առաջին արարվածի հասարակ հագուստով յեվ գլխարկը ծածկած: Տեսնելով Արութինին, ապշում ե)

Վա, դու եստեղ...

ԱՐՈՒԹԻՆ (գլխարկը վերցնելով, դնում ե սեղանի վրա)

Հա, հենց յես, ի՞նչ ես զարմանում:

ՊԵՊՈ

Ընչի դու ինքդ չես զարմանում, վոր եստեղ ես, յես վոնց չզարմանամ... Մի ասա, ինչ քամի յե բերել քեզ ես կողմը, կամ ինչ բարի հրեշտակ ե մտել սիրտդ, կամ ինչ չար սատանա յե քեզ բոթել դեսը:

ԱՐՈՒԹԻՆ

Ղոնաղի պատիվ չես իմացել, Պեպո:

ՊԵՊՈ

Դու՝ իմ ղոնաղ. երեսդ խաչ հանի։ Քեզանից ել մեծ դուշման չունեմ յես աշխարքումը, ու դու իմ ղոնաղ:

ԱՐՈՒԹԻՆ

Նստի հալա, հենց ապրես:

ՊԵՊՈ

Դու նստած ես, ելի. յես եսպես ել լավ եմ: Մի ասա՝ ի՞նչ ես ուզում... Թե ձուկն առնելու յես եկել, յաեդլիշ ես, (դառը ժպիտով յեվ հեգնորեն) ղադաղա յե:

ԱՐՈՒԹԻՆ

Պեպան... արի, ախպեր, բարիշենք:

ՊԵՊՈ (ծաղրերով)

Քեզ հո մարդ չի աղոթել, աղա Արութին:

ԱՐՈՒԹԻՆ

Աղոթել են, թե չեն աղոթել, յես քեզ ասում եմ, արի բարիշենք:

ՊԵՊՈ

Իմ բարիշելն ինչիդ ե հարկավոր, աղա Արութին, դու մեծ մարդ, յես մի խեղճ վողորմելի, դու հարուստ, յես աղքատ... (Հեզ-