Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(Ծնվ. — 1864 թ.)


Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել ե 1864 Վաղարշապատ գյուղում։ Սովորում ե Յերևանի պրոգիմնազիայում, ապա Լազարյան ճեմարանում։ Բարձրագույն կրթություն ստացել ե Մասկվայի համալսարանում, ավարտելով պատմա—լեզվաբանական բաժինը 1888 թվին։ Նույն տարվա աշնանից սկսվում ե իր մանկավարժական գործունեյությունը, վոր տևում ե տասնյակ տարիներ — Եջմիածնում, Բագվում։ Վոտանավորներ սկսել ե գրիլ 15 տարեկան հասակից, մասնակցել ճեմարանի աշակերտական թերթին։ Նրա բանաստեղծությունների առաջին փոքրիկ ժողովածուն լույս տեսավ 1887 թվին, վորով միանգամից ուշադրության առարկա դարցավ յերիտասարդ բանաստեղծը։ Ժամանակակից հայ քնարերգության մեջ ավագ վարպետի տեղ ե գրավում Հովհաննես Հովհաննիսյանը։ Հայ գրականության հերապարակախոսական բնույթ ունեցող չափական գրվածքներից հետո (Ռ. Պատկանյան և Ս. Շահազիզ) Հ. Հովհաննիսյանի բանաստեղծությունները հիմք դրին հայ նորագույն քնաբերգության զարգացմանը։ Միևնույն ժամանակ ապացույց դարձան այն պատմական որենքին, վոր դասակարգածային պայքարի որերին բանաստեղությունն ստանում ե ըստ ամենայնի քաղաքացիական , հրապարակախոսական բնույթ։ Յեվ պատմական ասպարեզ իջնող նոր դասակարգի հաղթանակից հետո միայն այդ դասակարգի գրականությունը դառնում ե գեղարվեստական, կյանքի նոր բովանդակությունն անդրադարձնող արվեստի նոր ձևեր գտնելով։


Այսպես՝ հայ բուրժուական կենսունակ լիբերալիզմի պայքարի ոքերին, վորը հրապարակ եր յեկել ֆեոդալիզմի ավանդական կարգերի դեմ, Պատկանյանի և Շահազիզի գրվածքներն ունեյին մարտական-քարոզչական և քաղաքացիական բնույթ: Մինչդեռ