պայքարի այդ շրջանին հաջորդած հաղթանակի շրջանը, այն ե 70-ական թվականները հրապարակ հանեցին Հովհ. Հովհաննիսյանին, վորը ժամանակի լիբերալ քաղաքացու ավելի խաղաղ հույզերի ու տենչերի (սեր, յերազ, անցյալի մտորումներ) արտահայտության համար գտավ նոր ձևեր:
Սկզբնական շրջանում նա կրել ե հայ և ոտար բանաստեղծների
ազդեցությունը: Նկատելի յե, վոր հայ ազդեցությունը
քաղաքացիական-հրապարակախոսական բնույթ ուներ (գլխավորապես
Շահազիզ), իսկ ոտարը՝ գեղարվեստական (Նադսոն, Լերմոնտով,
Հայնե):
Հովհ. Հովհաննիսյանի քնարը սոսկ անհատական մոտիվներին
զուգընթաց արձագանգել ե հայ իրականությունից բղխող հասարակական
գրեթե բոլոր տրամադրություններին։ Նա հանդես ե յեկել
մերթ իր հուզիչ սիրային յերգերով, ուրախ և հոռի տրամադրություններով,
մերթ ազգային ցավն ու տառապանքն արտահայտող
վողբերով, կամ մերթ վորպես ջատագով անորոշ «սուրբ
ճշմարտության» ու «վեհ գաղափարների», վորոնց առանցքում բանաստեղծը
գնում ե և՛ քրտնաջան գյուցացուն և լուսավորչի կանթեղն
ու սուրբ Եջմիածինը:
Այսպես, Հովհ. Հովհաննիսյանն Եջմիածնին նվիրած ներբողների
կողքին գրել ե նաև աղքատների ու խեղճերի վիշտն ու տառապանքը
լացող, յեղբայրասիրության պատգամներ քարոզող յերգեր ,
սակայն դրանք ամեն մի բարեսիրտ քաղքենու և բարեպաշտ
քրիստոնյայի հատուկ յերգ ու վողբեր են: Իբրև ալդպիսին բանաստեղծը
յերբեմն-յերբեմն խարազանել ե ոտարացող հայ բուրժուային,
հարուստին:
Հովհ. Հովհաննիսյանին պետք ե համարել խոսքի և ձևի վարպետ:
Իր անհատական ու հասարակական հույզերի մարմնացման
համար գույներ ու պատկերներ նա մեծ հմտությամբ ու ճաշակով
քաղել ե նաև ժողովրդական բանաստեղծությունից։ Նրա ժողովրդական
մոտիվներով գրած բանաստեղծություններն այնքան
հարազատ ու մոտ են ժողովրդական քնարերգության սկզբնաղբյուրին,
վոր հաճախ դժվար ե լինում տարբերել բանաստեղծի անհատական
ստեղծագործությունը ժողովրդականից:
Հայ հետագա լիրիկներն այդ տեսակետից շատ բան են սովորել
նրանից։
Հովհ. Հովհաննիսյանը հայտնի յե նաև իր թարգմանություններով
ռուս և ոտար բանաստեղծներից: