Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ




Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն,
կյանքից հեռու սլանամ
այն աշխարհը, ուր խնդություն,
ուր սերն ե միշտ անթառամ։

Թնքուշ վարդերն ինձ բարձ լինին,
վառ կանաչից իմ վերմակ,
նոցա բույրը զվարթագին
ծծեմ անվերջ յես անհագ։

Յեվ խայտալով իմ առաջին
վտակն անուշ խոխոջե,
մի թարմություն եդեմային
չորս բոլորքս տարածե։

Յեվ ինձ ժպտի արշալուսին
գարնան մատաղ արեգակ,
ե գիշեր ով իմ ճակատին
խաղա գողտրիկ վառ լուսնակ։

Յեվ աչագեղ կույսն ականջիս
յուր մեղեդին մեղմ հնչի,
և հերարձակ սիրով վզիս
փարե քնքուշ, փաղաքշի...

Յեվ հավիտյան վայելչություն
գրկե հոգիս, չհագենամ...
Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն,
հեռու, հեռու սլանամ։


ՓԱՓԱԳ.



Կուզեյի լինել կարկաչուն վտակ,
վճիտ ալիքը դրախտի բուրմունքով,
և առավոտյանն, ինչպես ցող հստակ,
յերեսդ վոռոգել գոհար շիթերով։