Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գնանք, վորդի, — ասաց նա, — նավ մտնենք։


Ու մտանք։ Պատրաստ եր։ Քահանան քղանցքը ծալելով վոլորեց, մեջքի վրա ցցեց, կապեց ու գինին ցած դրավ վոտների մոտ։ Հետո, յերբ յես կռթնած կայմին նայում եյի սև ջրերին, դարձավ դեպի արևելք և կարդաց.


— Տեր, ուղղյա մեզ ղգնացս մեր...


Յեվ... այդ խուլ աղոթքը, խառնվելով կոհակների շառաչյունին, նավակի ծփման ու Թորոսի՝ պարբերաբար խարխուլ նավակից շերեփով ջուր դուրս թափելուն, մի խորհրդավորություն եր սփռում շուրջը։


Բարձրում, գյուղի մեջ, տեղ—տեղ պլպլում եյին ճրագներ. հեռուն — անտառի ծայրում յերևում եյին նախրորդների և ածխագործների կրակներ, իսկ անտառի ստորոտները ընկղմել եյին խավարի մեջ։


Վերջապես շարժվեցինք։ Թորոսը դադարեց ջուր դուրս թափելուց, հրամայեց առագաստ պարզել և թռավ ափի վրա, վորպեսզի նավակը ջուրը մղե։


Ծովի տարածության հորիզոնից սկսում եր յերևալ լուսնի կեսը արծաթազոծ կողերով հայելու նման և լուսի մեջ վողողել դողդոջուն ջուրը:


— Սիրուն ե, չե՞, մեր ծովը, — ասաց քահանան, — մարդ նայելուց չե կշտանում... Յայց շատ ել կատաղի յե անիծածը։ Աստված չանի, վոր փոթորիկ բարձրանա։


Հետո դարձավ նավավարին և գոչեց.


— Թորոս, փոթորիկ կունենանք։


— Չե տեր—հայր։


Մեջքը դեմ եր տվել նավակին։ Ասաց, ուժ տվավ, սահեցրեց դեպի ջուրը, ապա ցատկեց նրա մեջ ու դարձավ նավաստիներին.


— Առագաստը... աղաղակեց նա։


Ու նավակը շրջան գործեց, պատռեց ջուրը, առագաստը արագությամբ բարձրացած՝ ուռավ, մենք ծռվեցինք մի կողմի վրա ու առաջ ալացանք։


— Յա Նարեկա սուրբ ճգնարան, — ասաց Թորոսը, քեոլոզը հանեց, խաչակնքեց, հետո նորից գրեց և վորպես թե խոսքը կիսատ եր թողել, դիմեց քահանային.


— Չե, տեր—հայր, աստծու վողորմությունով փոթորիկ չենք ունենալ, իսկ ալեկոծություն՝ խոսք չունիմ, քիչ—միչ...


Նավակը սլանում եր և հետքերի վրա պայծառ գիծ թողնում։ Յերբեմն կողը այնքան ծռում եր վոր ձեռքս կոխում եյի ջրերի մեջ և թույլ տալիս վոր մատներիս ծայրերից կաթկթեն շողշողուն շիթեր։