Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալիս. — «ուտիլ չե կարելի, հաքնիլ չե կարելի։ Եսոր ջեբդ լցնես, եքուց պետք ե մատդ լպստես։ Վոչ գիշերը քունդ ա տանում, վոչ ցերեկը ղարարդ։ Փորացավ ընկածի պես մարդ չի իմանում, թե քիթեն վո՞ր կողմովն ա կուլ գնում։ Փողը վոր կա՝ ժանգ ա, ձեռի կեխտ. եսոր կա, եքուց աստուծով մխիթարիս։ Մեռնիս՝ պետք ե շներոց, գելերոց ըլի։ Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած՝ հեսաբը մեկ ա։ Սարդարն ել ա մեր դուռը գալիս, փողատերն ել։ Տաշտումը հաց ունենամ կարասումը գինի, ջվալումն ալիր, հերն անիծած, վոը չիփ չիփլախ ել ըլիմ, դարդ անեմ:Ոջաղս լիքը ըլի, տանս բարաքյ,վորդիքս սաղ սալամաթ, թող որը հազար մարդ մտն, հազար մարդ դուս դա, ինչ եմ հոգում, հացն աստծուն ա, յես ել հետը, ով հասնի թող ուտի։ Տերին փառք, տեղը հլա շատ կա, տղերքս սաղ ըլնի, ջանս ապր. աստված իր սաեղծած բանդի ռզղը ի՞նչպես կկտրի։ Գդակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ով թամբալ ա,թող նա դարդ անի։ Չե՛, չե՛, փողի սիքեն ճանաչողը վոչ հոգի ունիք վո՛չ հավատ։


«Փող— հող մին ա : Զարդսր Պ. վոր շատ փող ուն,հենք են ա, ինձանից մեկ թիզ բարձրացել ա ու լավ ա ապրում։ Նրա քոռ աչքը գիտենա ։ Շատ ֆիքը անելուց յերեսի կաշին գնացել, չոփ ա դառել, քամակն եկել փորին դեմ առել, ատաւմները ցից ցից մնացել, աչքեքը կուլ գնացել, մեկ վոր փչես հազար տեղ գունդ ու կծիկ կըլի. մեկ վոր քթին հուփ տաս, հոգին են սհաթը կտա։ Տարենը վոր հազար շուն, գել, թուրք, հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ հացս չուտեն, տանս չքնեն, գինիս չխմեն, իմ աչքը հեչ քուն կգա։ Գլոռա ել վոր քանդեն, ձեն չեմ տալ։ Իքուս մասըլի տուտը Թեհրան, Ստամբոլ ա հասել։ Ո՞ւմ հադդն ա, վոր մեկին չե ասի։ Ինչ ուտում են չեն ուտում, ենպես ասած ունիմ, վոր հաբգա, խուրջին ել լցնեն, վոր տանեն իրանց տունը։ Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղն ուտիլը աշխարք աժի։ Նոր չեմ հաքնիլ, հին կհաքնեմ, ձեռս ո՞վ ա բռնում, ով գլխիս ծեծում, թե զառ ու ղումաշ հաքիր։ Յե՞ս չեմ իմ գլխիս տերը։


«Քաղաքը վոր մտնում եմ հենց իմանաս, թե աշխարքը սով ա ընկել։ Ել վոչ խեր կա, վոչ բարաքյաթ։ Հացն ու ջուրն ել վոր փողով ըլին ծախում ու առնում ել ում դուռը գնաս, ո՞ւմ ձեռդ դեմ անես։ Բազի վախտ ել տեսել եմ, վոր դուքաններումը կիտուկ- կիտուկ մանեթները, վոսկին ածած, ամեն մեկ փող համրելիս ենպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս. ենպես են սրթսրթում իրանց խաղինի վրա։ Հենց իմանան թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Մեկ ձեռդ դեմ արա, շան վոր-