Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չըե անտեսանելի կերպով խաղում եր ցուրտ, սպանիչ խորհրդավորությամբ. և այս բոլորը մարդու գործ եր ,նրա ձեռքով կատարված. յերկինքն ու երկիրը տխուր հանդիսատեսներ եյին, ամաչում եյին...


Ամայությունը սարսափի մայրն ե, վորովհետև մահվան շունչ ե փչում ամայությունից. կենդանին յե՞րբ չե վախեցել մահից. գոնե մի ձայն հնչեր, մի հատիկ ձայն.ինչո՞ւ,ի՞նչ արժե մի ձայնը «մեծ լռության», այս սպանիչ խավարի մեջ, մի՞թե մի ձայնը կարող և լցնել այս զարհուրելի դատարկությունը։ Խուլ սարսափի ժամին ո՞վ ե քննում, ո՞վ ե դատում. թող մի ձայն լինի, դա կենդանության նշան ե. ինչ փույթ, թե վորտեղից ե գալիս, բավական ե վոր ձայն լինի, նա կարծես կմեղմացնե խավարի մեջ իշխող մեռելության ցուրտը, ել սիրտ չի ճաքի, ել հոգի չի ցավի, խավար մթնոլորտն ել այնպես չի խեղդի, այնքան ծանր չի լինի:


Բայց ով պիտի հանե այդ ձայնը. գյուղում կենդանի շունչ կա. ով գիտե, գուցե և կա, ինչպես սիրտ անի, ձայն հանի. միակ կենդանի շունչը ընդհանուր մեռելության մեջ նույնպես մեռնում ե ահից. կենդանի եյակը խավար լռության մեջ իր նմանին գտնելու հուսով ե ձայն հանում, այլապես նա չի համարձակվի ճչալ։ Հեշտ եք հանկարծ սարսափելի ամայության մեջ հնչված ձայնը մեռնի մենակ, անպատասխան, դա սոսկալի յե մահից։


Ձայն չկա, լուռ ե գյուղը, շուն չի հաչում, կատու չի մլավում, դուռ չի ճռռում, մարդ չի հազում, յերեխա չի ճչում, վոտնաձայն չկա, քնած են ամենքն արդյոք. բայց միթե քնած գյուղն այսպես մեռնում ե, սա ինչ քուն ե... Խավար ե, դժվար ե իմանալ, վոչինչ չի յերևում, միայն լռություն և ամայություն։ Կես գիշերային հովն ե միայն իր սովորական անհոգությամբ փչում մեղմով, ինչ վոր շշուկ, ինչ վոր փսփսոց բարձրացնում, կամաց՝ ինչպես դավադրություն, խորհրդավոր՝ ինչպես վոգիների զրույցի նա յել ե գիտակից լռության տակ ծածկված գաղտնիքին, նա նույնիսկ պատմում ե ինչ—վոր բաներ, բայց նրա լեզուն գուցե միայն աստղերին ե հասկանալի, դա գերմարդկային լեզու յե։


Ահա վերջապես մի ձայն, աքաղաղը կանչեց, մի հատ աքաղաղ, բարձ, զիլ ձայնով։ Ո՞վ չեր ճանաչում այդ աքաղաղին դա Մելիքենց աքաղաղն ե. մեծ, փետուրները մուգ—կարմիր, պոչը փառահեղ կանաչ, ամենից ավելի գեղեցիկ, ամենից ավելի կռվան, ամենից առաջ կանչող, այսպես եր այդ աքաղաղը։ Այսոր ել նա կանչեց առաջինը ըստ իր սովորականին։ Խղճուկ թևավորի մի ճիչ եր այն, վոր դուրս յեկավ Մելիքենց գոմից, լայնատարած արձագանգնե—