րով կրկնվեց «քնած» գյուղի վրա և մեռավ խավար հեռավորության մեջ: Կրկին լռութլուն, այս անգամ ե՛լ ավելի ահավոր դարձավ, վորովետև այդ մի ձայնին ուրիշները չհաջորդեցին. մի՞թե այս գյուղում մի աքաղաղ կա միայն, մի հատ կենդանի շունչ, այն ել աքաղա՞ղ... սարսափելի՜ յե:
Վողորմելի թռչունն ինքն ել վախեցավ, ինչպես կարող եր
վախենալ մի աքաղաղ։ Նա մեծ հիշողություն չուներ, բայց բնազդը
նրան չարագուշակ բաներ եր ասում. նա զգում եր, վոր երեկ
գիշեր այս ժամին իրերն այսպես չեյին ըթանում աշխարհում։
Նա գէտեր , վոր իրանից անմիջապես հետո սովորաբար հարևանենց
աքաղաղը պիտի ձայներ , մի բան , վոր նրան սաստիկ կատաղեցնում
եր, և այդ պատճառով նա յերկրորդ անգամ իր հակառակորդի ջիգրու
ել ավելի ուժգի, ե՛լ ավելի բարձր եր կանչում ։ Բայց այսոր
հակառակորդի ձայեը չկար, աքաղաղն սպասում եր զարմացած։
Լռությունը չարագուշակ եր։ Այդ ել յերկար չզբաղացրեց մոռացկոտ
թռչունին, նա նույնիսկ անհոգ կերպով, ախորժ տրամադրությամբ
փորձեր գուրգուրել իր ամենից սիրելի ամուսնուն, այն
սև հավին, վոր միշտ կողքին եր տեղ բռնում թառի վրա և սեգ
ամուսնու վաղորդյան առաջին գուրգուրանքները վայելում հպարտությամբ։
Աքաղաղը մեկնեց իր աջ թևն ու կտուցը, բայց ապշած
մնաց, կողքը դատարկ եր, ընկերուհին չկար. նա վշտացած ու
զայրացած դարձավ դեպի ձախ կողմի ընկերուհին, դարձյալ դատարկութքուն։
Լուռ ու դատարկ եր նրա շուրջը, լուռ եր նաև իր
հակառակորդը։ Ժամեր անցան. կենդանին մոռացավ կարծես իր
միայնությունը և պատրաստվեց յերկրորդ անգամ կանչել։ Նա
թափահարեց իր թևերը և կանչեց ուժգին. ձայնը կրկին արձագանգներով
կրկնվեց խավար տարածության մեջ և մեռավ հեռո՜ւ,
հեռո՜ւ ,միայնակ, անպատասխան։
Աքաղաղը սպասում եր։ Նա գիտեր, վոր իր յերկրորդ կանչից
հետո գոմի դուռը ճռռալով կբացվի, ներս կգա հոտաղը քթոցը
շալակած, անասունները փնչացնելով վոտքի կկանգնեն , նրանց
կեր տալու ժամն և այն: Նա լավ կանչեց, ուժգին, լի կոկորդով,
այնպես վոր կարող եր ամբողջ գյուղը զարթեցնել, և սակայն դուռը
չճռռաց , հոտաղը չեկավ, անասունները չշարժեցին , գոմը զարմանալի
լուռ եր ։ Ի՞նչ եր պատահել, թռչնի ուղեղն այդ հասկանալ
չեր կարողանում, սակալն նա սկսում եր վախենալ, այդ ամայությունն
ու լռությունը նրան վախ եյին ազդում, բնազդը նրան
ասում եր, վոր ինչ-վոր վա՜տ, շատ վատ բան ե կատարվել, աշխարհի
կարգը խանգարվել ե, և թռչունը փոքրացավ, կծկվեց,
տխրեց...