Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասավ յերրորդ անգամ կանչելով ժամանակը , վորից հետո գյուղը կամաց կամաց պիտի վոտքի յելներ։ Ահա աքաղաղը կրկին թափ ի թափ տվեց իր թևերը, բարձրացրեց, ձգեց պարանոցը և կանչեց քանի ուժ ուներ, յերկա՜ր, զի՜լ: Կանչեց և սպասեց։ Նրանից հետո առաջին զարթնողը գյուղում քահանան պիտի լիներ, նա պետք ե դուրս գար դռնից աղոթք մրմեջալով վաղորդյան կիսախավարի մեջ: Մեծ յերկփեղկանի դռան բացվելու և փակվելու թրխկոցը հասնում եր նույնիսկ մինչև Մելիքենց տունը, աքաղաղն ել եր լսում այդ թրխկոցը,վոր նրա համար այնպես սովորական եր դարձել։ Դրանից քիչ հետո լսվում եր գյուղական յեկեղեցու կոչնակի ձայնը , վոր մեղմ, թրթռուն հնչյուններով առավոտյան զով զեփյուռի թևերի վրա տարածվում եր քնած գյուղի վրա, վորպես յերկնային որհնաբեր մեղեդի։ Այդ ձայնից զարթնում եյին ամենքը՝ աղոթավորներն ու աշխատավորները.ծեր բերանները հորանջելով աղոթքներ եյին մրմեջում, պառավները խաչակնքում եյին յերեսները զանգակների ամեն մի ղողանջյունի հետ և կիսախավար փողոցների միջից, ինչպես ուրվականներ, դիմում եյին դեպի աստուծո տունը։ Տների մեջ ել կյանք ու շարժում եր սկսվում։ Սակայն այսոր վոչ քահանայի դուռը թրխկաց , վոչ զանգակի ձայնը լսվեց։ Ո՞ւր եր քահանան , ինչո՞ւ յեր լուռ կոչնակը, ի՞նչ եր պատահել, այդ ել չկարողացավ հասկանալ աքաղաղը, բայց կրկին յերկուղի բնազբը խոեց նրա մեջ. այսպես չեր յերեկ գիշեր։ Այս անգամ նա սկսեց կանչել անընդհատ , իրար վրա: Այն ժամն եր, յերբ հովիվը պիտի դուրս քշեր իր հոտը, նրա սրնգի մեամաղձոտ ձայնը մեղմիկ, լալկան յելևեջներով սովորաբար նախ հնչում եր գյուղին մոտիկ, ապա կամաց կամաց իր հոտի հետ միասին հեռանում եր դեպի դաշտերն ու լեռները։ Նրան հետևում եյին, հոտաղ֊տավարածների խմբական յերգերը, գութանների և սայլերի ճռինչը, անասունների բառաչը։Գիշերային հանգստից հետո առավոտյան կիսախավարի մեջ գյուղն ամբողջ ասես ձգձգվում, հորանանջում եր ամենորյա աշխատանքը վերսկսելու համար։ Աքաղաղն այսոր կանչում եր և սպասում մեջ ընդ մեջ: Սրինգ չկար,հովիվ շկար, հոտ չկար. հոտաղներն այսոր չեյին յերգում, գութանները չեյին շարժվում, սայլերը չեյին ճռնչում, լուռ եր ամեն ինչ:


Աքաղաղն ել լռեց իսպառ հուսահատված։ Նա այժմ կուզեր ցած իջնել թառից, բայց վախենում եր, ո՞ւր իջնել ալդ լռության մեջ, այդ սարսափելի ամայության մեջ, չե՞ վոր նա յել կենդանի յեր, կյանք եր փնտռում։ Ո՜, գոնե շուտով լույսը բացվեր, գոնե մի բան տեսներ խեղճ թռչունը. բայց այսոր լույսն ել ծանր եր