թի ըլիմ, վոչ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, ա ստված, յերկինք, գետինք, ծով, ցամաք, մեկ ծեղ ել չեն տալ, վոր աչքդ կոխես։ Թուհ, մարդ իրան հոգին պետք ե ծախի, վոր փողի թամահ անի։ Հազար տարի յել վոր քո ազիզ սիրելու դռանն ել շլինքդ ծռես, կանգնիս, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն ելա քեզ տուն չի կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ: Են մարդն ել վոր քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա յա ելել, աչքդ աչքիդ առնելիս հենց դիտես թե գլուխով խփեցին։ Յեդևն ա քեզ դեմ անում ու աչքը քամակը գցում։ Տո փողդ ել ջըհանդամը գնա, դու յեր տո ղուռումսող, ասենք թե աչքդ ա քոռացեր ինձ չես ուզում, վոր ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես՝ քթիցդ դուս գա. խնդրել եմ աստվածանից՝ զահըրմար ըլիք են դինումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո, մեկ բարով աստծու բարին ել ա գլխիցդ ոհաթ ելել, վոր դունչդ ցցում ես ու յեդ փախչուժ։ Մեկ բարի լիս, բարի որ ել ա տուր, ե. հո բերնիցդ քրեհ չեն ուզում, ի՞նչ ես քարացել, եդ ել հո փողով չի, այ փողակեր- հողակեր։ Ասենք, թե չուխես մահուդ չի, հին մաշված բրդից ա, քոնը նոր, կանաչ մահուդ, ձեռիցդ հո չեմ խլում։ Քեզ պես հազար մահդամարդ իմ ես աղքատ չուխիս դուրբան ըլի, վոր առանց ղոնաղի հաց չի ուտում։ Թե մեկ որ ել ճանկս կընգնիս յես գիտեմ թե ձիուդ գլուխը դվորը շուռ կտամ։ Հլա սաբր արա. հալբաթ ելի քամին կպատի քեզ մեր դիհը կքցի։ Են ժամանակը աչքդ բարին տեսնի։ Ճոթ առնելիս հո շատն ուզում ա, մեկ յերկու շահի փող ենք դատել, են ել նա խլի: Եյ գիտի ժամանակ, հա։ Ով եր տեսել կամ լսել ավալի սֆթա եսպես բաներ. դառն ու գելն ի մի ասին արածում եյին, հմիկ կովը վեր են քաշում վոր տեսնին, թե տակին յարաբ ֆորթ կա, թե չե։ Սատկած ձիու նալնի յեն ման գալիս. ել ում ասես դարդդ: Հերը վորդին չի ճանաչում, վորդին հորը, ախպերն ախպորը, լավ ա վոր քարը քարի վրա կանգնած մնում ա։ Մարդ ինքը պետք ե լավություն անի, վոր աստված ել նրա բանն հաջողի։
Ելի աստված որհնի մեր հողը, մեր ջուրը, ելի թե հոգի կա,
հավատ՝ մեզանում ա։ Ուտենք, խմենք, քեֆ անենք, իրար թասիբ
քաշենք, իրար արևով խնդանք, մեկ որ կմեռնենք, վոր վողորմի
չտան, գյոռբեգյոռ հո չեն անիլ։ Մարդ ինչ անի, են իր առաջը
կգա։ Լավություն կանե, լավություն կտեսնիս, վատություն կանես՝
վատություն։ Հարիր տարի կըլի, վոր լուսահոգի Ապովը մեռել
ա, ելի նրա վողորմին հա կա, հա կա։ Թուրք ու հայ նրա