Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռերը, քրքջալով հետ ընկան, բայց դեռ Նավոյի նավակն այնտեղ եր։ Սպիտակյ,փոքրիկ առագաստը կամացուկ ուռչում եր,մեղմիվ որորվում և իր հետ տարուբերում եր նավակը ջրերի վրա։


Հավալուսները, ձկնկուլնեըը, վայիէ բադերն ու այլ ջրային թռչունները այս յերեկո շուտ հեռացան, շամբուտներում ել վաղ լռեցին այնտեղ ծվարած թևավորների ձայնրը։ Լեռներում, ձորերում հովիվները մնջեցին։ Սինակա սարերի հսկա ստվերները ձգվելով՝ հասան լճին, մի պահ յերերացին թրթռուն ջրերի յերեսին և ապա լուծվեցին յերեկոյան համատարած, միապաղաղ մառաիւուղի մեջ։ Լուսինը բարձրացավ Մասսի թիկունքից , արծաթազոծեց ծեր հսկայի ալեզարդ կատարը, նրա ցոլքերը իջան ժայռերի վրա, մութ մառախուղը ցրեցին, աստղերը մեկիկ-մեկիկ փայլեցին ու թարթեցին իրանց աչիկներր կապուտակ լճի մեջ.բայց նավակն այնտեղ եր, դեռ որորվում եր ջրերի վրա, դեռ առագաստը խաղում եր քամու հետ։ Նավոն հանդարտությամբ շարունակում եր ջոկջկել ձկները և առանձին-առանձին պարկերի մեջ տեղավորել։ Նա նույնիսկ գլուխն ել չեր բարձրացնում, հանգիստ եր, քանի վոր նա սովոր եր նույնիսկ շատ ավելի ուշ վերադառնալ տուն։


Յեվ նրա խաղաղությունն ու վստահությունը անհիմն չեյին. նա գիտեր, վոր յերեկոյան հովը միշտ փչում ե Սինակա լեռներից դեպի իրանեց գյուղը,և փոքրիկ առագաստը բացած՝ նա մի կես, ժամում արագությամբ կտրում եր ջրերի տարածությունը և տուն հասնում։

Լուսինն արդեն բավական բարձրացել եր, յերբ Նավոն իր գործն ավարտեց, ուռկանը հավաքեց , նավակի մեջ տեղավորեց, այդ ժամանակ միայն վերև նայեց լուսնին և յեկյուղից քար կտրեց: Լուսնի կարմիր բակը խիստ չարագուշակ եր. հովը սաստկանում եր, իսկ Սինակա լեռների վրա մի սև ամպ եր խտացել, վոր աճում եր հա՝ աճում։ Նավոն փորձով գիտեր, վոր այդ ամպը լավ նշան չե։ Պետը եր շտապել։ Նավոն տեսավ անհանգստությամբ, թե ինչպես նա- վակն որորվում ե ավելի ու ավելի սաստիկ9 ինչպես առագաստն ուռչում ե, լայնանում, և ցցին կապված պարանը ձգձգվում ու ճարճատում։ Նա շտապով ջվաթերը նավակի մեջ տեղավորեց, առագաստը պնդացրեց, պարանն արձակեց, և ըստ յերևութին հաջող հողմը նրա նավակը տաշեղի պես մղեց դեպի գյուղ, լավ եր։


Նավոն արագությամբ տարվում եր ուռած ալիքների վրայով և միևնույն ժամանակը հայեացքը չեր հեռացնում Սինակա սարերից ։ Այն սև ամպը չլայնանա, հողմն իր ուղղությունը չփոխի մտածում եր Նավոն, մնացածը հեշտ ե։ Լուսնի բակն ել չարագուշակ եր: