Բայց նակակը սլանում եր կատաղի արագությամբ, առագաստն ուռած եր, թիակներն ել հարկակոր չեյին։ Ամեն ինչ մոռացած՝ Նավոն աչք չեր հեռացնում սևաթույր ամպից:
Նա զդում եր, վոր պեաք ե շտապել: Ահա նա լճակի կիսումն ե,
ելի մի փոքր այսպիսի քամի,և նա ափին կհասնի։ Բայց սև ամպը
լայնացավ, լայնացավ, վիշապի պես հազար գլուխ շինեց և ձգվեց
առաջ դեպի աստղերը, դեպի լուսինը։ Առագաստն այնպես ե ուռած,
վոր մոտ ե տրաքվելու, պարանները ճարճատում են, կայմը
ճռռում ե, և նավակը լեռնացած ալիքների վրա տարուբերվում ե:
Նավոն ել ինչ անելը չգէտե, նա կուզեր գոնե առագաստն իջեցնել,
բայց դա այնքան ել հեշտ չի, փոքրիկ անհավասարությունը, վորևե
պարանի մի փոքր ուշ արձակվելը կարող ե նակակը թեքել ու
խորասուզել։ Նավոն կանգնել, բռնել ե ղեկը, շփոթված նայում ե,
թե ինչպես ծռվում ու ճռճռում ե փոքրիկ կայմը:
Ահա յերկինքն արևմուտքում ինպառ ծածկվեց, բայց լուսինը
դեռ փայլում ե արևելքում, ափը հեռու չե, և Նավոն ցավով ու
անհանգստությամբ ե նայում այն տարածությանը, վոր բաժանում
ե նրան ափից։ Ալիքները բարձրանում,դիզանում են, զարկվում
են նավակին, վոր խաղում ե անդունդների գլխին, մերթ ծովում,
առագաստը քսում ե ջրերին՝ ասես չափելով խորությունն իր գերեղմանի,
մերթ կրկին բարձրանում, տնքում ու ճռնչում:Նավոն
մեկիկ-մեկիկ ջուրը թափեց ձկնով լի պարկերը, իր ամբողջ շաբաթվա
աշխատանքը, իզո՜ւր, նավակը չփրկվեց և նա տնքում ե ու
ճոճվում, կռանում ե ու բարձրանում անդունդների վրա։ Բայց
մոտ ե ափը, շատ մոտ, Նավոն տեսնում ե յեզրը, տեսնում ե
դաշտերը, Նավոն նշմարում ե նույնիսկ այն բարձր ցիցը, վորից
սովորաբար կապում ե իր նավակը: Ելի մի փոքր, նա կհասնի։
Բայց հանկարծ քամին փոխեց իր ուղղությունը, նա փչում ե հակառակ
կողմից, ափը և գյուղն էր ճրագներով արագությամբ փախչում են
Նավոյի աչքերից և շուտով կորչում խավարի մեջ։ Նավակն
այժմ տարվում ե դեպի լճակի հակառակ կողմը, դեպի այնտեղ,
ուր գահավիժում ե ջրվեժը, և այնպիսի արագությամբ, վոր Նավոյի
գլուխն ե պտտկում։ Նա գրեց վերջին պարկը,դանակը հանեց ,
պարանները կտրտեց, առագաստը փլավ, էսկ թերը թէաէլնե֊
րը ձեռք առակ և թէակարում ե դեպէ գյուղըյ դեպի մոտիկ ափը
բոլոր ուժով:Իզ՜ուր, նավակը տարվում ե գլուխ շշմեցնող արագությամբ
ուղիղ դեպի ջրվեժը, վոր այժմ սարսափելի յե. ալիքների
թափից նրա ջրերը վար են գլորվում հսկա հորձանքներով ու
ահագին աղմուկով։ Մենակ ե Նակոն յերկնքի և յերկրի մեջ, կախված
անդունդների վրա, որորվում ե լեռնացած ալիքների վրա,