Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

cհրեզմանովն են որթում ուտում: Ճամփի վրի մենձ իգու անունը Հնգստան ա հասել, են ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց, վոր անց կենողը գնա նրա բարությունը վայելի։ Չորս կատեպան ամեն արավոտ ինչ պտուղ ծառիցը վեր եր ընկնում, հավաքում, քթոցներով տանում եյին ճամփին գնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում։ Են մեշա իգուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չեյին բանացնիլ, ջոկ կպահեյին ու աղքատ գեղըցոնց կբաժանեյին։


«Ի՞նչ պետք ե տանինք ես փուչ աշխարցիցը. դարդակ յեկել ենք, դարդակ կերթանք։ Սարքի վոր շատ ել մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր ել դառա, հո ելի պիտի հողը մտնիմ։ Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը։ Լավ ըլիմ, լավ կասեն, վատ ըլիմ՝ վատ։ Տերտեր ջան, քո վոտի հողն եմ, դրուստ եմ ասում, թե ծուռը։ Գրի սևն ու սիպտակը չեմ դիտում, ամա յես իմ կարճ խելքովը եսպես եմ աշխարքի բանը քննում։ Ով չի ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր դլխի տերն ա։ Քեֆսանն, քյանդ քյոխվանն։ (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը):


«Թուրքն անիծած ա, խոսքն որհնած։ Ի՞նչ կասես, տանուտեր, թե սուտ եմ ասում, բերնիս խփիր, անկաջս քաշիր, դու գիտես, վոր քո չոռը ինձ համար ջան ա. քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ: Թե ճշմարիտը չեմ ասում, ասա «գլուխդ քարին ես տալիս»։ Յես ել ձենս կկտրեմ։ Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ Մեծացել, ամա իմ վողորմածիկ լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին։ Ինչ վոր խոսում եր, հենց իմանաս թե ավետարանի կողքին դրած ըլի։ Սաղ Աստվածաշունչը փորումն ուներ։ Մեկ խոսք խոսալիս հազար վկալություն եր բերում։ Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո ջրի պես գիտեր։ Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր բերանները կցխեր, ճամփու կդներ։ Աշխարքի են դինիցն եր խաբար տալիս: Մեկ ժողովրդարար մեր գեղը գալիս, պետք ե տափ կենար, վոր նրա ձեռը չընկնի, թե չե աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չեր իմանալ, թե եկած ճամփեն փորն ա:


«Ես հիմիկ վոր լավ, ոսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չե յես ո՞վ եմ, վոր ինչ գիտենամ։ Բանը են չի, վոր մարդ ծեքը տալիս, գնա ժամը, մեկ յերկու ծունդը դնի, դուս դա, մի քիչ գրին մտիկ անի, արշտոտա, քունը տանի, կակող բարձի վրա, ղուլթուքի յորդան դոշակում յերկար ձգվի, ուտի, խմի, քեֆ անի, փորն ու գլուխը հաստացնի ու գա մեր ջանին ընկնի, թե