Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


ՅԵՍ ՉԵՄ ՅԵՐԳՈՒՄ




Յես չեմ յերգում։ Իմ յերգերում վշտալի
այն թշվառն ե՝ անարգ բախտից հալածված՝
վիճակը անվերջ սգում ու լալի,
իր ցավերը յերգով պատժում նա մարդկանց...

Յես չեմ յերգում։ Իմ յերգերում ցավատանջ
այն հարազատ իմ տառապյալ խեղճ յեղբոր
դուք լսում եք խուլ հեծեծանք ու հառաչ
և կարգում եր ազգիս վիշտը դարևոր...

Տես չեմ յերգում։ Իմ յերգերը լալագին
արձագանգ են մարդկանց վշտի, դառնության.
քնարիս ձայնով արդարադատ յերկնրին
բողոքում են անմեղ զոհեր չարության...

Ցերբ կգա որ, մի որ վսեմ փրկարար,
կխորտակվի չարն ավերիչ ու թունոտ,
և թշվառը որհնելով բախտն ու աշխարհ
կվողջունե մի նոր կյանքի առավոտ...

Յերբ չարանենգ, խավար վոգին բռնության
կստրկանա, վորպես անզոր մի գերի,
և արդարի ազատ ձայնը անխափան
կխլացնե խուլ շաչյունը շղթայի...

Յերբ համաշունչ յեղբայրական սուրբ սիրով
կհալածվի չար Բահալը աշխարհից,
և այդ սերը, այդ մեծ սերը վեհ փառքով
քաջ հաղթության կառնե պսակ յերկնքից. —

Հայնժամ տխուր, լացող յերգչի շրթունքից
դուք կլսեք ուրախության յերգ ու տաղ.
հայնժամ միայն նրա յերգում վշտալից
դուք կկարդաք և՛ խնդություն, և՛ ծիծաղ։

Հայնժամ յերգիչն անհոգ, ուրախ, բախտավոր
լի ցնծությամբ նա ձեռք կառնի իր քնար,
և կյերգե հաղթանակդ փառավոր,
ով դու վսեմ յեղբայրության գաղափար...