Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


ՍԵՐՄՆԱՑԱՆ



Փառք և յերանի
քեզ, քաջ սերմնացան,
վոր դաշտն հայրենի
չէս թողում խոպան,
վոր ջերմ հույսերով
դու նորա գրկում
ապրում ես սիրով,
և սիրով տանջվում...
Փառք քեզ, վոր հզոր,
անվհատ հոգով
թափում ես, մշակ,
դու առատ քրտինք.
քո սուրբ քրտինքով
բազում, բյուրավոր
ապրում են մարդիկ
խաղաղ, յերջանիկ:
Անխոնջ, ժրաջան
դու մեղվի նման,
հանցիստ չգիտես,
վիշտ, ցավ ես կրում
դու նրա կրծքին,
միշտ ուրախ-յերես,
միշտ զվարթագին:
Դու յերգ ես յերգում
վաստակի ժամին,
վոգելից յերգեր,
սրտառուչ յերգեր,
և նրանց քամին
առնում ե, տանում
սարեր ու ձորեր,
անտառի խորքեր...
Ծիծաղ ու հրճվանք,
կյանքի վայելքներ,
լաց ու տառապանք,
դառն զրկանքներ,
որհնանք ու աղոթք,
զայրույթ ու բողոք,
բոլորն ել յերգով,
վառ զգացմունքով
պատմում ես միայն
դու մայր բնության...
Յեվ նա ձայնակից,
ով ժիր սերմնացան,
սրտաբուղխ յերգիչ,
քո ջերմ զգացման,
իր սրտի խորքից
տալիս ե քեզ միշտ
քաղցր արձագանգ,
սիրող մոր նման։
Վաղ առավոտյան,
վառ արշալուսին,
որը բացվելիս,
արևը գարնան
քեզ ե առաջին
վողջույնը տալիս
իրիկնադեմին,
յերկրի յերեսին,
յերբ մութ ե իջնում,
նա յե քեզ նորից
լեռան յետևից
«Մնաս բարև»ասում,
քեզ ե համբուրում,
քո դեմքը շոյում
իր հեզիկ շնչով
գեփյուռն հովասուն,
քեզ ե կախարդում,
քո ուշքը խլում
անուշ կարկաչով
անհանգիստ առուն.
գետակը ձորում,
թռչունը ոդում
բոլորն ել սիրով
քեզ են վողջունում,
քո վաստակն որհնում
ներդաշնակ ձայնով...
Քո սերն ե յերգում
անխոնջ սերմնացան,
և իմ հեզ մուսան
իր անկեղծ յերգով.
քեզ եմ կյանք հայցում,
քեզ կյանք բարելից
գթող յերկնքից
սրտիս աղոթքով.
յես աղոթում եմ,
վոր միշտ լի սիրով
քեզ ժպտա յերկինք
քո վսեմ գործում.
վոր միշտ յերկնառաք