Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


* * *


արև-անձրևով
Ծաղկի քո վաստակ
հայրենի յևրկրում...
Փառք և յերանի
քեզ, քաջ սերմնացան,
վոր դաշան հայրենի
չես թողնում խոպան,
վոր վառ հույսերով
դու նրա գրկում
ապրում ես սիրով
և սիրով տանջվում...


ՅԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ




Ո՜, ծանր հոգսերի խղճուկ զավակներ,
վորքան համբերող, քաջ ե ձեր հոգին,
տանջվում եր անվերջ, որեր, տարիներ,
կարծես տանջանքն ե միայն ձեր բաժին...

Մանուկ որերից ձեր մեջ ապրելով,
վկա յեմ յեղել ձեր շատ ցավերին.
տեսել եմ, ինչպես տանջանքի գնով
դուք հաց եք տալի հայրենի յերկրին։

Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ
դուք մշակում եք անմշակ դաշտեր.
ինչպես տանջանքում անլաց, անվհատ
դուք յերգ եք յերգում, վաստակի յերգեր։

Տեսել եմ, ինչպես ամառվա շողին,
յերբ կրակ ե թաթում արևառ յերկինք,
վոսկեշող արտում, մանգաղը ձեռքին,
դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք։

Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան
հայրենի յերկրի կուրծքը պատռելով,
այնտեղ թաղում եք գանձերի նման
վոսկի հատիկներ, վոսկի հույսերով...

Տեսել եմ, գարնան սիրուն որերին,
պայծառ արևը դեռ նոր ծագելիս,
կանաչ, ալեծուփ արտերի մոտին
ձեզ ծունկ խոնարհած ջերմ աղոթելիս:

Տեսել եմ, ինչպես և ցուրտ տաղտկալի
ձմռան գիշերներ նստած խրճիթում,
հոգնած ձեռքերիդ դադար չեք տալի —
խոփն եք նորոգում, մանգաղը սրում...

Յեվ այդպես ազնիվ գործին անձնվեր
ապրում, տանջվում եք անբավ հոգսերում.
և ձեր տանջանքում, հերոս—մշակներ,
արդար վաստակն ե ձեզ վոգևորում։