Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Ո՜, հայրենիքիս քրտնաջան վորդիք,
վորքան համբերող, քաջ ե ձեր հոգին.
ձեզնով ե միայն կանգուն հայրենիք.
համբույր ու որհնանք
ձեր սուրբ վաստակին:


ԲԱՆՎՈՐՈՒՀՈՒ ՈՐՈՐԸ


(Կարմիր օրերից)



Մի լար, վորդիս, վոէ չես լսում
ել մայրական քաղցր որոր.
յես մեծ կռվի յերգ եմ հյուսում
որոցքիդ մոտ ամեն որ։

Կուզեմ յերգս աղոթք դառած՝
հավերժ հուզե քո հոգին.
աչքդ անխուփ, ուշքդ լարած՝
ականջ արա իմ յերգին։

Դու լսում ես՝ այն տեղ, դրսում
շաչ ու շառաչ, լաց ու կոծ.—
մեր արյունն ե այնտեղ հոսում,
ներկած և՛ տուն, և՛ փողոց...

Այնտեղ գնդեր խառն ու ցրիվ,
բանվոր գնդեր ահարկու,
քաջ մղում են մի մեծ կռիվ —
աղխատանքի և վոսկու...

Այնտեղ վոսկին տեր—տիրական,
վորպես դահիճ դժնագեմ,
սուր ե պարզում մեր որական
թույնով շաղախ հացի դեմ...

Այնտեղ հայրեր, այնտեղ վորդիք
մի նոր կյանքի յեզերքում,
վորպես մի մի հերոս—մարտիկ
մահն են գրկում ու յերգում...

Յեվ թնդում ե յերգը ահեղ
պատնեշների շարքերում,
վորպես լեռնից վազող հեղեղ,
վորպես վորոտն ամպերում:

Այնտեղ ե և մեր աչքի լույս,
մեր ոջախի վառ ճրագ —
հայրդ կռվում սիրտն ալեհույզ,
սրտում և՛ թույն, և՛ կրակ։