Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Մի լար, վորդիս, վոր չես լսում
ել մայրական քաղցր որոր.
յես մեծ կռվի յերգ եմ հյուսում
որոցքիդ մոտ ամեն որ։


ԻԴԵԱԼԻՍՏ


(«Գրչի նահանքներից»)




Յերբ ուսանող եր համալսարանում,
իդեալ եր՝ փնտոում նա ամեն բանում.
նա միշտ ասում եր,— «առանց իդեալի
կյանքն ե անապատ, մարդն ե խղճալի»...

Բայց ահա կյանքի նա դպրոց մտավ.
ե գիտեք իդեալն ի՞նչ բանում գտավ—
հարուստ ոժիտով մի աղջիկ առավ
և կնկա փողով հայտնի մարդ դառավ...




1. Հասարակական վոր խավերի տրամադրությունն ու խոհերն են արտհայտած Ալ. Ծատուրյանի բանաստեղծությունների մեջ: Բնորոշեցեք այդ խոհերը յեվ գաղափարները:

2. Գյուղական մշակը նրա միքանի վոտանավորների մեջ: