Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԻՐԱՑԱՆ

ՄՈՒՐԱՑԱՆ

(1855—1910)

Մուրացանը հայ խոշոր վիպասաններից ե, վորի մասին շատ քիչ բան ե գրված, իսկ կենսագրական տեղեկություններ գրեթե չկան նրա մասին։


Մուրացանը, վորի իսկական անունն ե Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, ծնվել ե Շուշի քաղաքում 1855 թվին։ Տաս տարեկան հասակում զրկվում ե հորից։ Ավարտել ե Շուշվա թեմական դպրոցը։ Յերկու տարի ուսուցչություն ե արել նույն քաղաքի մի մասնավոր դպրոցում։ Հետագայում գալով Թիֆլիս, սովորում ե հաշվապահություն և մտնում ծառայության առևտրական մի տան մեջ: Հաջողվում ե ճանապարհորդել արտասահմանում։Գրեթե իր վողջ կյանքը մաշում ե գրասենեկային աշխատանքի մեջ, և միքանի տասնյակ տարի ծառայելուց հետո մեռնում ե լքման, աղքատության ծանր պայմաններում 1910 թվին Թիֆլիսում[1]


Սկսել ե գրել « Փորձ» ամսագրում 1880 թվին։


Մուրացանը պատկանում ե իրապաշտ դպրոցին, ռոմանտիզմի թեթև խառնուրդով։ Առանձնապես ռեալիստական են հայ գյուղի հին դեմքը ցուցադրող պատմվածքները—«Նոյի ագռավը» ,«Առաքյալը»:

Այդ յերկու գրվածքներում անդրադարձված են հին գյուղի տխուր պատկերները, գյուղի ծայրահեղ հետամնացությունը, անճարակ վիճակը, վաշխառուների արարքները և բուրժուական ինտելլիգենցիայի վերաբերմունքը։


Հայտնի պատճառներով պատմվածքներում բացակայում են պետական պաշտոնյաների , հարկահավաքների շահատակությունները, գեղծումները և ապորինությունները։

  1. Կենսագրական միքանի տեղեկությոաններ Մուրացանի մասին տվել ե նրա յնղբայրը՝ նիկ. Տեր֊Հովհաննիսյանը։