Մուրացանը գրել ե նաև պատմական վեպեր («Գեվորգ Մարզպետունի», «Անդրեաս յերեց») և մի դրամա («Ռուզան»)։ Մյուս գրրվածքներն են. «Իմ կաթոլիկ հարսնացուն», «Խորհրդավոր միանձնուհին», «Հայ բողոքականի ընտանիքը» և այլն։ Պատկերավոր ե լեզուն, հարուստ վոճը, կատարելապես տիրապետում ե ժողովրդական բարբառին, դարձվածքներին։
Աշխարհայացքով Մուրացանը ծայրահեղ պահպանողական եր,
«Նոր Դար» լրագրի սյուներից մեկը։ Ազգության հիմք ընդունում
եր կրոնը և լեզուն, այն ել հատկապես լուսավորչական կրոնը։
Թշնամի յեր բողոքականության և կաթոլիկության։ Այն գրվածքներում,
ուր հաղթանակող ե յեղել Մուրացանի իրական կյանքի առողջ
զգացողությունը, նրա կրոնական պահպանողականությունը գրեթե
մոուացվում ե։ Իսկ այնտեղ, ուր նա կորցնում ե այդ զգաստույունը,
դառնում և հետադեմ մտքերի ջատագով: Այդտեղ արդեն
վիպասանը պարտվում ե, պահպանողական քարոզիչ հաղթանակում:
Բարեբախտաբար , դա նկատվում ե նրա միայն յերկու յերեք գրվածքում։
Գյուղական կյանքից գրած վերոհիշյալ յերկու գործերը—«Առաքյալն» ու «Նոյի ագռավը» — բավական են, վոր Մուրացանը շատ պատվավոր տեղ ունենա հայ անցյալ գրականության պատմության մեջ։
ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ.
ԲՈվանդակությոՒն.
«Նոյի ագռավը», ինչպես և «Առաքյալը», Մուրացանի լավագույն
գործերն են։ Յերկուսի նյութն ել հին գյուղն ե իր անհրապույր
պատկերներով։
Նոյի «ագռավը»դա գյուղացի Վեդունց Սարգսի տղան ե,վոր
ուսում ստանալով Թիֆլիսի գիլմնազիայում և Պետերբուրգի համալսարանում,
այլ ևս գյուղ չե վերադառնում ։ Հայրը, Վեդունց Սարգիսը,
վոր մի խելացի մարդ ե, սկզբում տնտեսապես ապահով,
գրեթե իր ամբողջ կարողությունը գնում ե վորդու վրա, նույնիսկ
պարտքով դրամ ե վերցնում նրա վերջին պահանջն ել կատա֊
րելու, միայն թե ավարտի ուսումը։ Վեդունց Սարգիսն այդ զոհողությունները
հանձն ե առնում միայն այն հուսով, վոր իր տղան
համալսարանն ավարտելուց հետո կվերադառնա տուն, կշենացնի
պառավտերի ոջախը և ոգտակար կլինի ամբողջ գյուղին։ Անցնում
ե յերկար ժամանակ, վորդին չե գալիս։ Ծերացած ծնողները աչք