Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները ջուր կտրած կարոտով սպասում են մինուճար տղին, մինչդեռ նրանց տղան համալսարան ավարտելուր հետո անմիջապես ամուսնանում ե և ընդմիշտ հաստատվում Թիֆլիսում։ Մառանում ե և՛ տուն, և ծեր ու անմխիթար հորն ու մորը, և հայրենի գյուղը։ Նույնիսկ հրաժարվում ե վճարել վարջին պարտքը, վոր արել եր հայրը նրա համար:


Դառնացած ե Վեդունց Սարգիսը, վորովհետև իր բոլոր ջանքերը գյուղ բերելու վորդուն և գյուղին ոգտակար դարձնելու ապարդյուն են անցնում։ Ուսումնական վորդին քաղաքը գերադասում ե, գյուղը արհամարհում ու իր հոր աչքում դառնում բիբլիական Նոյի ագռավը, վորը լեշ գտնելով՝ մեկ ել տապան չվերագարձավ:


Մուրացանը իր գրվածքով պատկերացնում ե գյուղի հետամնացությունը, խավարն ու անոգնականությունը։ Ամեն ինչ հին, նախնական: Չկա գյուղացուն ոգնող. բոլորը աչքաթող են անում նրան, գյուղի մարդիկ տգետ են, ուսումնականները գյուղից փախչում են: Մինչդեռ, Մուրացանի կարծիքով ամեն ինչ լավ կգնար, յեթե ինտելլիգենցիան գաղափարով տոգորված՝ գյուգ գնար։ Գյուղը կլուսակորվեր, տնտեսության ձևը նրա խորհրդով կամ որինակով կփոխվեր և այլն և այլն:


Այսպես ե կարծել գյուղասեր հեղինակը, միամտորեն յենթադրելով թե բարի ցանկսւթյուններով կամ անհատական ջանքերով հնարավոր ե փոխել գյուղի տնտեսական և հասարակական կարգերը։


«Նոյի ագուավտ»-ի մեջ արժեքավորը վոչ թե այդ տեսակեան ե, այլ հին գյուղի այն ճշգրիտ պատկերը, վոր տալիս ե Մուրացանը իր տաղանդավոր գրչով: