Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թող այդպես լինի միայն ասա տեսնենք, այդ ագռավն ի՞նչպես արգելեց քեզ քո տունը շինելու, — հարցրի յես։


— Ի՞նչպես արգելե՞ց. մը քիչ մաջալ (միջոց) տու, ասեմ...


Այս խոսքերով ծերունին գլխի թաշկինակը հանեց և կոշտ ձեռքով ճաղատ գլուխը շոյելով ու զովացնելով շարունակեց.


— Գիդո՞ւմ եք ինչ կա։ Աշխարումս առանց աստծու բան չի ըլում. ըսկի տերևն ել ծառից տափը չի ընկնում։ Հալբաթ ես ել աստծու կամքն եր, վոր ըսենց ըլավ։


Ծերունին դարձյալ լռեց. ապա նորեն գլխի թաշկինակը կապելով շարունակեց.


— Ինչ վոր պտի պատմեմ, հնուց բան ա. կըլի վոր քսանհինգ տարի ըլի. յա չե երսուն. են չախը յես հլա բաբաթ (բավական) ջահել ի։ Մի որ Ոսեփ վարդապետը յեկավ մեր տունի Ոսեփ վարդա պետի անումը լսած կա՞ք, — հարցրեց ծերունին։


— Վոչ, — պատասխանեցի յես։


— Հա, լսած չեք ըլի, դուք ջահել եք։ Նրա մեռնիլը, հավատաս, տասը յա տասներկու տարի ըլի: Աստոծ հոգին լուսավորի. արդար մարթ եր, ասիլ (ազնիվ) հոգևորական: Վանքի վանահայրն եր. շուտ շուտ կգար մեր տուն. կնստինք ես ծառերի շուքումը, զրից կանինք։ Ողորմած հոգի քո հերն ել շատ կսիրեր նրան։ Են ա մի որ յեկավ տեսավ, վոր գերաններ եմ բերել տվել, վոր տախտակ քաշել տամ. գեղականի հետ ել խոսում եմ, վոր քար ու կիր բերի։


— Ս. Սարգիս, ասեց, եդ ընչի հմար ես թադարիք (պատրաստություն) տեսնում: — Հայր սուրբ, ասեցի, ծառա յեմ քե, ուզում եմ գլուխը շինել տալ։ Մեր աղա Ասատուրն ել ա խորհուրդ տալի: Յես ել տենում եմ, վոր լավ կըլի: Ափսոս ա, վոր ես լաչին (գեղուղեշ) չնարուցը առաջին երկու ատաժանի մի տուն չըլի, վոր յեկող գնացողը նրա հովհար թախտաբանդումը նստի, մի սհաթ ելա քեֆ քաշի: Ես խոսքի միջումը մեր Վանին հորթի յեդից վազելով՝ յեկավ վոր մեր մոտիցը անց կենա՝ թե ինչ ա, հորթի առաջը կտրի, բռնի ու վրեն նստի։ Են չախը նա հլա տասը տարեկան եր։ Են ա հայր սուրբը րեխի ձեռքը բռնեց ու ասեց. — Ա Սարգիս, գիդաս ի՞նչ կա. տանդ գլուխը մի շինիլ. այ, սրա գլուխը շինիր։ Են փողը վոր խարջելու յես, թե ինչ ա տանդ վրան մին ատամ ավելացնես, լավն են ա, վոր խարջես ու ես րեխի գլխումը ուսում ու գիտություն մտցնես։ — Ասեցի, հայր սուրբ, րեխին հո անուսում չեմ թողիլ. մը քիչ վախտից յեդը վանքը պտեմ ղրկիլ. վոր լավ կարդալ սովրացնես։ Վայ ինձ, հենց գիդում ի, թե հայր սուրբը նրա հմար ա ասում, վոր րեխին իրա մոտ ղրկեմ, հինչ ա մեզանե խերվի (ոգտվի): Ամա ողորմած հոգին պատասխանեց.— Ա Սաք,