Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ասեց, յես ի՞նչ ուսում յա գիտութին ունեմ, վոր դրան ի՞նչ տամ: Հրեն զարկի Թիֆլիս, գիմյազումը կարթի, լավ հուսում ստանա։ Ընդիան յեդն ել ղրկի Մոսկով, յա չե Պետրպոլք, վոր ունիվերս մտնի, ընտեղի մեծ հուսումն ել առնի, փիլիսոփ դառնա։ Ենչախը կգա, ես գեղի միջումը մին հատ մարթ կըլի: Համ իրա ձեռովը տանդ գլուխ կշինի. համ ել միջումը հուսումնարան կբանա. խեղճ են ես գեղըցիքը, խավար մնացել են, խավար ել պտի մեռնեն. սրանց րեխեքը կհավաքի, ուսում կտա, ու միքանի տարեն յեդը սաղ գեղը կլուսավորի։ Ես բանը համ աստծուն դուր կգա, համ բանդին (մարդկանց)։ — Հայր սուրբն ես վոր ասեց, խելքումս նստեց։ Ասեցի, հայր սուրբ, լավ ես ասում. թող տանս գլուխը հին մնա, ինձ հով ա տնազ անելու (ծաղրելու). թաք ըլի իմ Վանուն գլուխը զարթարվի։ Ասենք, ինչ մեղքս ծածկեմ, յես ել հենց են գլխից հուսումի ու գիտության գերի եյի։ Յերբ մի հուսումնական մարթ կգար մեր գեղը, ում տան ել վոր վեր գար, կգնայի զոռով ղոնաղ կբերի մեզ մոտ, թե ինչ ա, աշխարհի են լավ լավ բաներիցը մին երկու բերան խոսա, լսենք, բան իմանանք։ Մեր հայր սուրբը մի լավ Չամչյան ուներ։ Նրա հմար շուտ շուտ վանք կգնայի, թե ինչ ա, կշտիս նստի, մին մին գլուխ կարդա։ Են Հայկի, Արամի, յա չե Վարդան զորավարի լավ լավ պատմութինը վոր կլսի, հոգիս կմխիթարվեր։ Շատ վախտ ել սիրտս են հանգի կլցվեր, վոր լաց կըլեյի, ու արտասուքս ջրի նման կթափվեր: Ի՞նչ յերկարացնեմ, տեսա, վոր հայր սուրբի խորհուրդը լավն ա, վճռեցի, վոր տանս շինութինը թողամ ու րեխեն Թիֆլիս ղրկելու թադարիքը տեսնամ: Յեվ վոր ես բանը մեր տնացուն (կնոջը) ասեցի, քիչ մնաց, վոր խեղճը խելքիցն ընկնի։ Ի՞նչ լաց, ինչ շիվան, ինչ գլուխ թակիլ: Ա մարթ, ասում ա, եդ խի՞ ըտենց անաստոծ բան ես բռնում. բա մենք ճար ու ճրագ մի տղա ունենք. են վոնց վեր ունինք ղրկենք ղարիբ տեղ ու մենք, երկու հոգի, մնանք ըստի բայղուշ։— Ա կնիկ, ասում եմ. տղին հո ծախում չենք. ղրկում ենք, վոր հուսում առնի, մարթ դառնա ու ել նոր յեդ գա, մեր ոջախը լուսավոր: Ղորթ ա, ես ասում ի, ամա մեր ողլուշաղին (կնոջը) ել ղնամիշ անիլ (մեղադրել) չեր ըլիլ։ Սխար աստոծ մեզ չորս րեխա յեր տվել ու ել յեդ իրեքին տարեր մին եդ եր մնացել, վոր դիփունանցից պուճուրն (փոքրն) եր: Ի՞նչ մեր ըլեր, վոր լսեր, թե իրա մինուճար րեխին ուզում են ձեռիցը խլել, ջանը կրակը չգցեր ու թողեր, վոր տանեն: Կնիկարմատը, ղորթ ա, խելքը կարճ ա, ամա սիրտը բարակ ա, ըսենց ցավին դժար ա դիմանում: Նրա համար լավ ա, վոր իրա աղան սաղ սալամաթ իր աչքի առաջ կանգնած ըլի, թեկուզ հենց չոբան (հովիվ), յա հորթարած ըլի, քանզ գնա,