Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յերկրե յերկիր, հուսում առնի, յա փիլիսոփ դառնա ։ Ամա գե յես տնացոց լաց ու շիվանին մտիկ չարի. իմ թադարիքը տեսա ու Վանին իմ ձեռքովը տարա Թիֆլիս. թափշուր արի (հանձնեցիք) մեր կնքավորի տղին: Նա յել ընտեղ լավ վաճառական եր. ծանոթ բարեկամ ուներ. րեխին պատրաստել տվավ, ու մի տարեն յեդը զիմյազը տվավ, վոր րեխան գշեր-ցերեկ ընտեղ մնաք, համ ել կարթի:


«Եդ որից դեսը Վանին դառավ իմ դարդն ու զեյիդը (ցավն ու. հոգսը)։ Ղորթ ա, րեխին սաղ սալամաթ թողեցի յեկա, ամա որ ու գշեր հենց նրա վրեն ի մտածում ։ Յարա՜բ, ասում ի, րեխաս հո չմրսե՜ց,յա չհիվանդացա՞վ։ Յար՜ար յադի (ոտարի) տանը րեխի սիրտը հո չկոտրվե՞ց։ Յես վո՞ր մինն ասեմ. ինսան ենք ելի՞.մտածմունքը աստոծ մեզ ա ավել։ Ամա ինչ վոր նրա մերն եր անում. բերանով ասվիլ չի ըլի:Խեղճը վոչ գշերը քուն ուներ, վոչ ցերեկը ղարար (հանգստության)։ Տափը, ասես, տեղ չեր տալի, վոր նստի. են ա ամեն մի ներս ու դուս անիլով ընենց եր ախ քաշում, վոր ասես ջիգարը պոկ ա գալու։ Րեխի սիրած շունը վոր տենում եր թե հոտոտելով դես ու դեն ա գնում, ասում եր. — Ա Ղաթար, Վանո՞ւն ես ման գալի. ըստի չի, քե մատաղ, են ա ոխտը սարի քմակին, ասում եր ու լաց ըլում։ Նախիրը վոր հանդումը յեդանում եր, հորթերը բռանչում ին. ասում եր — Ջա՜ն, յարաբ իմ բեխեն ել ձեզ նման անման մնացած բռանչո՞ւմ ա, հու ձենը լսո՞ղ չկա...Յեփ վոր մտնում եր ես բախչեն հու տեսնում ծառերը տանձ ու խնձորով լիքը, ասում եր—Ձեր աչքը քոռանա, եդ ո՞ւր եք ըդենց կանանչ կարմիր լցվել, ճռնքոտել (ծանրաբեռնվել), ախար վոր Վանին ըստի չի, խի՞ չեք չորանում, վեր թափում։Խուլասա (վերջապես) յես վո՜ր մինն ասեմ։ Շատ վախտ ել ականջներս ծածկում ի հու փախչում, ինչ ա, խեղճի լացն ու արտասուքը չտեսնեմ։ Գիդո՞ւմ եք, ծնող ըիլը հեշտ բան ,չի. րեխի տեր պտի ըլեք, վոր ես ցավը քաշեք հու իմանաք, թե ինչ դժար բան ա։ Ամա դե յես ելի դիմանում ի. րեսանց րևցնում չի. հլա Սավգյուլին ել սիրտ ի տալի. ասում ի, ախչի, ըտենց վրվթալ (մրմեջալ) մի։ Ես ա րեխան հուսսւմը կպրծնի կգա. ենչախը ուրախութինդ տասնապատիկ կըլի.Ղորթ ա, հմԻ նեղություն ես քաշում, ամա դե են վախտը վոր տեսնիս, թե քու տղեն գեղի միջումը մին հատ ա ու դիփունանք նրա զուլումն (ծառայությունում) են կանգնած, տեսնես վոր սրանց ել հերերն ու մերերը նրա արևովն են յերդում ուտում, սիրտդ կփառավորվի, քաշած ցավերդ կմոռանաս...Խեղճ կնիկը, ղորթ ա, ես խոսքերով մին որ հանգստանում եր. ամա ել եգսը իրա ցավն իրա հետ եր։