— Վոչինչ: Մինակ են արի, վոր նրա գիրը վեր կալա, գնացի վանքը։ Են վախտը Ոսեփ Հայր սուրբը մեռել եր։ Գնացի նրա գերեզմանի ռաջին չոքեցի, քարը համբուրեցի ու լաց ըլելով ասեցի— «Ոսեփ հայր սուրբ, լուս դառնաս դու հողովդ ու քարովդ. ախար դու ինձ ասացիր, վոր Վանին Նոյի աղավնին ա, ես ա ձիթենու շիվը բերանում յեդ ա գալու, վոր բախտավորութենի խաբարը բերի ինձ. բա խի ըտենց չիլավ... ախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրեն նստել ա՝ ու ել յեդ չի գալի. սրա ճարն ի՞նչ կըլի...
Ծերունին լռեց, կարծես այլևս չկամենալով խոսել։
Բայց Պետրոսը, վոր ըստ յերևութին, չեր նկատում ծերունու
հուզմունքը, հարցրեց.
— Վերջը ի՞նչպես յեղավ. տղադ պսակվելուց հետո գյուղը
չեկավ։
— Յեկավ հինգ տարուց յեդը. կնիկն ել բերավ, մե յերեք ել
գյուրջու ճտեր հեդը։
— Հետո։
— Հետո ել ի՞նչ. մի տաս որ մնաց, սաքի (վորպես թե) մեր
խաթրը առնիլու հմար ու ել յեդ գնաց:
— Բաս ըսկի չհարցրիր, թե ինչու յե այդ աղջկա Հետ
պսակվել։
— Հարցրի. ասեց սրա հերը ընտի մեծ ղուլուղում (պաշտոնի
մեջ) ա. պսակվեցի, վոր ինձ ել կռան տակը քաշի ու մենծ մարդկանց
ջարդը (շարքը) քցի:
— Այսուամենայնիվ, դու քո նպատակին հասել ես. տղիդ
բարձը ուսում ես տվել ու Թիֆլիսի նման քաղաքում հայտնի
մարդկանց շարքը գցել, այդ ել մեծ բան ե, — նկատեց ընկերս։
— Ա քե մատաղ, բա յես իմ ելած չելածը փչացրել, Վանին
հուսում եմ տվել, վոր նա Թիֆլիզի՞ն պետք գա. խի՞ Թիֆլիզումը
նրա նմանները քիչ կան. յա չե, իմ սիրտը շատ եր ցավում եդ
բարբադի (քանդվածի) հմար...։ Յես իմ տղին հուսում եմ տվել, վոր
առաջ իմ ոջախը շինի, իմ հանգած ճրագը վառի, իմ տունը հարս
բերիլով՝ ինձ ու իմ պառավին ուրախացնի, յեդն ել իրա ուսումով
ես խավար գեղը լուսավորի. մեր խեղճ ու հայվան շինականին գոռից,
բեգառից ազատի... Թիֆլիզում Վանին թող հենց յերկնքից
հրեշտակ վեր բերի, ինձ ինչ... Հրեն, վոր յերկրում վոր լուսավեր,
յա չե փանդ ու փիլով (հնարագետ) մարդ կա, հենց դպա Թիֆլիզ
ա վաղ տալի դուք մեր ես խեղճ գեղի դարդը քաշեցեք, վոր վոչ
տեր ունի, վոչ սրտացավ...
— Վանին գոնե փող ուղարկում ե քեղ, — հարցրի յես ծերունուն։