Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերանը կտեր, ամա ես սհաթին, վոր քար ել աղայիր գլխին, ձեն չեր տալ։ — «Լավ հարաքյաթ ես անում հա, եհ անենք, բարիկենդան որեր ա, խելքըներս կոր ել ա, դու սաղ ըլիս, այ տղա, ածա, լցրու. Վիրաբ ջան, մեկ լավ գլի. խմենք, քեֆ անենք, ով ա խաբար, թե եքուց գլխներիս ինչ ա գալացուկ։ Գյոռըն չաթլասըն, տերտեր ջան, գյոռըն. եդ չալ միրուքդ ուտեմ, վոր մի սիրտս կշտանա. կեր, խմիր, քեֆ արա»։ Ասում եր ու տերտերի ուսերին լավ բաբաթ վեր հատում, սա յել պարտքի տակին չեր իմանում ու մեկի տեղակ հինգն ելա յեղ տալիս։


Եդպես դինջ, տանստանու ինչպես հեր ու վորդի քեֆ եյին անում մեր պարոն քեդխուդեքը, հանաք անում, իրար սիրտ շահում ու հազար բաբաթ նաղլ, մասալա, առակ, շախա ասում, անում, լսողի սիրտը բանում, իրանց որը անց կենում։


Վաղուց եյին կշտացել. ել հո հաց չեյին ուտում. մազա ելին անում, գինի խմում, բազինն ել վեր եր կենում, պար գալիս: Տերտերը մեկ թաս գինի մեկին դեմ անելիս հո հազար տեղ գլխի վրա կունդկի յեր տալիս, վոր նրա սուրբ ձեռիցը բաժակն առնի, ձեռը պաչի։


Եսպես վախտին եյին մտիկ տալիս, վոր դուս գան, գնան հել տղերքանց ջիրիդին թամաշ անեն:

____


Ի՞նչպես ե նկարագրված գյուղացու տնտեսական դրությունը: Գտեք այդ նկարագրության մեջ բնական փակ տնտեսության եյական հատկանիշները: Վերաբերմունքը դեպի քաղաքն ու դրամը: Ի՞նչ իրավունքներ ունի տան մեծն ընտանիքում: Նկարագրեցեք կնոջ դրությունը: Գյուղական վո՞ր խավին են պատկանում Աբովյանի վեպի հերոսները Համեմատեցեք Աբովյանի ժամանակի Ֆեոդալական գյուղը մեր խորհրդային գյուղի հետ:

____


ՖՍՌԱՇՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՍԻՆ


Հանկարծ ես քեֆի միջում՝ հենց բռնես՝ մեկ ամպ տրաքեց, յերկիրը շարժվեց, յա թոփի, թոփխանի ձեն եկավ, յա յերկինքը փուլ եկավ։ «Տարան—տարան — աստվածասերք՝ մոտ եկեր,—քոմակ արեք, գլուխս լացեք,—տունս կոխեցինy, ոջաղս քանդեցին—աչքիս լիսը հանում ենք սիրտս դուս են ճոթռում, տո մեկ հասեք, ի՞նչ կլի: Աստված՝ երկինք, ծով, ցամաք...ես ինչ կրակ ա, ես ի՞նչ