Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուլում ա... Վայ որս ու ումբրս խավարի. ես ինչ եմ տեսնում Ձեր թուրը կոտրվի, ձեր եկած ճամփեն փուշ ու տատասկ դառնա... Վա՜յ իմ ըմբրիս, արևիս... վո՞ր ջուրն ըեկնիմ, վոր ջհանդամը գնամ... գետինն ելա չի պատռվում, վոր ինձ մեջը տանի, աչքս հանի. ել ինչ աչքով իմ սև որս լաց ըլիմ... Երեխիս տարան... քոմակ արեք... Աստված... ես ի՞նչ կրակ ա, վոր մեր գլխին ես ածում, մեզ երում, փոթոթում։ Առ, առ քո տված հողին, ել չի հարկավոր. հողի չես տվել, կրակ ես տվել, վոր երվի, ինքը չիմանա, մեր ջանը փոթոթի... Աման... հարայ... դաթ... մադաթ... յերկինք՝ մեկ փուլ արի, ինձ տակովդ արա, ինչ կըլի: Ձեր փափախը ձեր գլխին խռով կենա, ի՞նչ տղամարդիք եք, տո մեկ ձեռն ելա: Հասցրեք ե՝ ի՞նչ եր քարացել, փետացել։ Թագուհի ջան, գլխիդ մատաղ գնամ... Թագուհի... Անումիդ մեռնիմ... յերեսս վոտիդ տակը, Թագուհի ջան... եդ չախմուր աչքերիդ ղուրբան ըլիմ՝ ազիզ ջան: Աչքիս լսի պես մեծացրի, վոր ե՞դ տեղն ընկնիս... թող ինձ սպանեն... եդ թուրը թող իմ սիրտս խրեն... Թող քո վոտիդ տակին հոգիս տամ... թող յես հողը մտնիմ... են վախտին ուր տանում են քեզ, թող տանին։ Թող քո նեղ որը չտեսնիմ, վոր դժոխքն ուզում ա, թող ինձ ներս տանի»։


Ես կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում եր, վոր մեկ տղամարդ թուրքերեն ասում, հարբա յեր գալիս, վոր ձենը կտրի։ «Ձենդ կտրի, ղանջղ, ղարաչի... հենց ես սհաթին փորդ վոր կածեմ. ջինգյանություն ի՞նչ պետք ա, սարդարի հրամանն ա, պետք ե ձեր աղչիկը քաշենք, տանինք, ի՞նչ խոսք ունիք, կարողություն. սարդարի հրամանին սարը չի դիմանալ. դուք ինչ կարաք անիլ»։


Խալխի դլխին ջուր մաղվեցավ: Ամենն ել իմացան՝ թե ի՞նչ խաբար ա։ Սարդարի ֆառաշներն (ծառայք) եկել եյին, վոր աղչիկ քաշեն, ո՞վ հադդ ուներ, վոր ծպտա։ Բարեկենդանը սուգ դառավ։ Երեխեքը լալով, դողալով տուն փախան։ Կնանիքը դռները կոխպեցին ու շիրախանի կարասների տակը մտան, կամ վերնատներումը տափ կացան, կամ դարմանի ու խոտի խրձերի մեջը մտան։ Գեղը հենց բռնես բիրադի քանդվեցավ։ Տղամարդկերանց վորը վոր վախլուկ եր, գլուխն առավ, կորավ, վորը վոր մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ եկավ, չե թե ոգնություն անի, չե, այլ թե տեսնի, ինչպես մարդիք են եկողները, ինչպես են տանում խեղճ, ջրատար աղչկանը։ Ռանգ մռանգները թռած, սպրթնած՝ եկան մեռելի պես ու տան բաշին շարվեցան։ Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել եր։ Շատի լերդն ու թոքը ջուր եր կտրվել: Շատի պռոշները ահու ճաքել՝ արինը շռռալով գնում եր։ Լավ