վոր նա վարում ե. սա գյուղ չե, ուր նա ապրում ե. նայիր ե մի կոտրված ձեռք չի գտնվել այս ամբողջ շենի մեջ, վոր մի տեղ, գոնե, մի հատ ծառ տնկե... սա խայտառակություն չե՞։
Այս ասելով՝ նա դարձավ տանուտերին և ցանկություն հայտնեց
տուն վերադառնալու, վորովհետև մանգալուց արդեն հոգնել
եր: Քահանան ու Պետին բաժանվեցան նրանցից, իսկ տանուտերն
իր հուրին առաջնորդեց դեպի տուն։
ՎԱՇԽԱՌՈՒՆ
— Գնանք, գնանք, ուրախությամբ կոգնեմ, յեթե հնար լինի,—
ասաց Կամսարյանը, գոհ լինելով, վոր քիչ առաջ հուզված իր
խիղճը պիտի հանգստացնե մի բարի գործով։
— Հնար կըլի, խի՞ չի լիլ: Հենց վոր դու ռուսեվար պրիստավին
հասկացնես, թե ախար ես մարդը Խոջին պարտ ա լել քսան
մանեթդ եդ խի՞ քսանը հարիր երսուն ա դառել, են ա նա յել Սայուն
զոռիլ չի։
— Ուրեմն Սայու պարտքը 20 մանեթ ե յեղել և հիմա նա
130 ե ուզում,— հարցրեց յերիտասարդը և շտապեց։
Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ,
ուրախության առիթով լինի այդ թե տխրության, գյուղացիք սովոր
են խռնվիլ այն տան բակը, ուր դեպքն ե պատահել և հետաքրքրվիլ
նրանով՝ իբրև սեփական գործով։ Սայու բակն ել այդ
վայրկենին լիքն եր ժողովրդով։
Պրիստավը, վոր մոտ քառասնամյա, բարձրահասակ, շիկահեր և
բարեդեմ մարդ եր, կանգնած խոսում եր միքանիսի հետ, իսկ
Խոջա Միրդան, վոր պարտատ եր լինելուց զատ՝ թարգմանչի դեր
ել եր կատարում, ձեռքերին ու վոտքերին անելով՝ բացատրում եր
պրիստավի խոսքերը։
Խոջան արտաքինով, անշուշտ և ներբինով՝ պրիստավի հակապատկերն
եր։ Դա մի գիրուկ, կարճահասակ մարդ եր, արևահար
դեմքով, մանր ու շարժուն աչքերով, վորոնց կոպերը արտևանունքներից
զուրկ լինելուց զատ, խիստ կարմիր եյին և նրա հայացքին
տալիս եյին վոչ միայն խորամանկ, այլ և լպիրշ արտահայտություն։
Կարճ, քիչ ջարդված քիթը, վոր անշուշտ իր անցյալ
պատմությունն ուներ և սուր կզակի վրա՝ տեղ տեղ միայն բուսած՝
նոսր ու գորշ մորուքը, լրացնում եյին նրա դեմքի տգեղությունը,
վոր իր մեջ ուներ նաև մի ժանտ գիծ, վորից ռամիկը
կամա, ակամա պիտի վախենար։