Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Գուցե։ Այսուամենայնիվ, յերս իրավունք չունեմ այդ իմանալու.։

— Բայց յես խոսում եմ ձեզ հետ վոչ իբրե պաշտոնական անձի, այլ իբրև ճշմարտության նախանձախնդիր բարեկամի հետ։


— Համեցեք, յես ձեզ լսում եմ։


— Գյուղացին այս մարդուց,չորս տարի առաջ, ստացել ե միայն 20 րուբլի։ Այդ 20 րուբլին այսոր դարձել ե 131։ Այս հանելուկը չե՞ հետաքրքրում ձեզ։


—- Չափազանց։ 20 րուբլին ի՜նչպես կարող ե չորս տարվա ընթացրում դառնալ 131։


— Այ, հենց յես ել այդ եմ ուզում հարցնել պարտատերից։


— Հարցրեք, իմացեք, դա հետաքրքրական ե։ Խոջան,վոր մի փոքր հեռու կանգնած՝ դիտում եր խոսակիցներին և վատ բան գուշակում վարժ ռուսերեն խոսող յերիտասարդի ներկայությունից, իբրև իրավատեր, շտապեց միջամտել և ձայնը բարձրացնելով՝ դիմեց պաշտոնյային և իր աղճատած ռուսերենով ասաց. — Գասպադին պրիստավ, դեն կոնչիլսա, իդի պիշի,դա՛։ Ուզում եր ասել. պարոն պրիստավ, որը մթնում ե, արի՛, վեր գրի, վերջացրու։


Պաշտոնյան չպատասխանեց, և նրա փոխարեն Կամսարյանն առաջանալով՝ հարցրեց.


—Ի՞նչ ե քո պահանջը այս մարդուց։


— Իմ պահանջն ինչ վոր ա, են ա գրած ա սպոլնիլիստումը,— պատասխանեց Խոջան վարձառու դատախազի հավանկանությամբ։


— Այնտեղ գրվւսծ ե, վոր սա պարտ ե քեզ 131 րուբլի։ Բայց մի՞թե ճիշդ ե այդ:


— Բա վոր ճիշտ չլինի, կգրե՞ն. քո ասիլով դատարանը սո՞ւտ ա ասում, — նկատեց Խոջան՝ չարախնդիր մարդու նենգամտությամբ։


— Դատարանը սուտ չի խոսիլ. բայց դու այն ասա. այս մարդուն 131 րոբլի՞ յես տվել։


— Բա չե՞մ տվել։ .


— Խոջա, քե ղուրբան, իմա՞լ գյուզը ասելի. տյուն ինձի մինակ քսան մանեթ ես տվե,— միջամտեց Աային հուսահատ ձայնով։


— Բա շահ չկա՞, մյուղաթ չկա՞...բարկացավ Խոջան։


— Հա, իդենց ասա՛. մյուդաթ հալբաթ վոր կա... համաձայնվեց Սային՝ ձայնը ցածրացնելով։


— Քանի՞ տարի յե, վոր քսան մանեթ ես տվել սրան, — հարցրեց Կամսարյանը։


— Ի՞նչ գիտամ, շա՜տ...