Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Ելի՛,մի ասա՛ ։


— Չորս տարի յա, ա՛ղա, — պատասխանեց Սային։


— Այնպես ե՞, չորս տարի՞ յե,—հարցրեց Պետրոսը Խոջին, բայց նա չպաաասխանեց։ — Չորս տարի յա, չորս,-հաստատեցին գյուղացիներն ամեն կողմից:


—Քանիսո՞վ ես շահ հաշվել, վոր 20 մանեթը չորս տարումը դարձել ե 131 մանեթ:


-— Եդ իմ բանն ա , քե ի՞նչ, յա դու ո՛վ ես, վոր իմ գործումը խառնվում ես,—նկատեց Խոջան կոշտ կերպով, կամենալով այդպիսով վիրավորել և հեռացնել անսպաս միջամտողին ։Ապա դառնալով պրիստավին՝ ասաց — գասպադին պրիստավ, պաժալուստա,իդի կոնչի. մինե վաժնի դելը յեստ, դոլգի նե մադու իղդես սիդեթ։ Կամենում եր ասել՝ պարոն պրիստավ, խնդրում եմ, յե՛կ, վերջացրու, կարևոր դործ ունիմ, չեմ կարող այստեղ յերկար մնալ։


Պրիստավը մոտեցավ։

- Գիտե՞ք ինչ կա, Վասիլ Իվանիչ, — դարձավ Պետրոսը վերջինիս. — այս մարդը 4 տարի առաջ 20 րուբլի յե ավել իր պարտապանին և այժմ նրանից պահանջում ե 131 րուբլի։ Յես հետա քրքրվում եմ իմանալ, թե քանիսո՞վ ե տոկոս հաշվել, բայց նա չի ուզում պատասխանել:


-Сколько прицентов считали , պրիսաավը ծիծաղելով:


— Կակո՞յ տեբե դելը. իսպոլնի լիսա շտո՞ գավարիտ, տակ նա դը դելայտ,— պատասխանեց Խոջան, կամենալով ասել՝— «քեզ ինչ՞, հրամանադիրն ինչ ասում ե, դու այն պետք ե անես»։


— Հիմա՝ դուք պատասխանեցեք,—ասաց պրիստավը Կամսարյանին և ժպտալով հեռացավ։


— Այդպես կանե, մի վախենար. միայն թե ասա, քանիսով ես տոկոս հաշվել, — հարցրեր յերիտասարդը։


— Ախպեր, քե ի՞նչ. յես հո քեզանից չեմ փող ուզում։


— Ինձ ինչ. այ, ասեմ քեզ։ Յես փաստաբան մարդ եմ: Փաստաբանը գիտես ինչ ե — ատվակատ։ Այն դատավորը, վոր քեզ իսպոլնիտելնի լիստ ե տվել, ինձանից ավելե չե որենք իմանում, իսկ իմ իմացած որենքների մեջ գրված ե, թե ով վոր իրա պարտապանից հարյուրին 12 տոկոսից ավելով շահ առնե, նրան պետք ե պատմել ամեն իրավունքներից և բանտ նստացնելով։ Այ, հմի դու այսքան մարդկանց մեջ այս խեղճ Սայուցը 20 մանեթի համար 111 րուբլի շահ ես առնում։ Յես կարող եմ Սալու գործը