Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


* * *


Ու լեռնային վըտակների,
Ալիքները պաղպաջուն:




ԱՌԱՋԻՆ ՅԵՐԳ

I

* * *


Կանչում է կըրկին, կանչում անդադար,
Են չըքնաղ յերկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար`
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղու՜ց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած`
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:

Դեպ են սարերը, վոր վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես են մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փաղցըրին բերին անառիկ Լոռի:




II


* * *


Ե՜յ հին ծանոթներ, ե՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես` նըրանց եմ կանչում:
Ողջու՜յն Ողջու՜յն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում ե հանդես:
Դու´րս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դու´րս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե´ք պոետի հաճույքը վսեմ...




III


* * *


Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում ե զըվարթ աղմուկը բինի,